ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես չեմ հավատում, որ ֆրանսիական զենքը էական նշանակություն ունենալու է ՀՀ պաշտպանունակության բարձրացման համար.Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի գործը չէ, թե որտեղից է Հայաստանը զենք ձեռք բերում եւ ինչ նպատակներով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ խորհրդի անդամ, պաշտըպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Հայաստանը, ինչպես աշխարհում յուրաքանչյուր երկիր, իրավունք ունի եւ պարտավոր է իր պաշտպանունակության հարցը լուծել: Ես չեմ հիշում դեպք, որ մենք բողոքեինք, որ Ադրբեջանը տարբեր երկրներից զենք է ձեռք բերել: Բացառությունէ  եղել այն, երբ զենք է ձեռք բերել մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանից:

Այսօր ստեղծված իրավիճակում, Ֆրանսիան, բնականաբար, ունի իր քաղաքական շահերը: Ես չեմ հավատում, որ ֆրանսիական զենքը որեւէ էական նշանակություն ունենալու է Հայաստանի պաշտպանունակության եւ մարտունակության բարձրացման համար: Հետագայում ռադիոտեղորոշիչ սարքերը եւ «Միստրալ» խոցող սարքերը թե երբ կլինի, դեռ պարզ չէ, կամ ընդհանրապես կլինի, թե ոչ»,-ասաց նա:

Արտակ Զաքարյանի խոսքով, ՀՀԿ-ի իշխանության տարիներին իրենք բացի ՌԴ-ից  նաեւ տարբեր երկրների, այդ թվում եվրոպական, խաղաղօվկիանոսյան երկրների, Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի  հետ ունեցել են ռազմատեխնիկական համագործակցության օրինակներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular