ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը գերմանական ճարտարապետական կազմակերպության հետ քննարկել է Ակադեմիական քաղաքի նախագծման աշխատանքները

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գերմանական Gerkan, Marg and Partners ճարտարապետական կազմակերպության ներկայացուցիչներ Թոբիաս Քայելին և Յոհան Րաբեին:

Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հյայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Ակադեմիական քաղաքի նախագծման աշխատանքներին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Ակադեմիական քաղաքի տարածքներում իրականացված ուսումնասիրություններին, առաջիկայում նախատեսվող քայլերին, մասնավորապես, Ակադեմիական քաղաքի կառուցման մաստեր պլանի մշակմանը, կլաստերների ֆունկցիոնալության ապահովմանը, ենթակառուցվածքներին և այլ հարցերի:

 

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Ակադեմիական քաղաքի նախագծի իրականացումն ու ընդգծել, որ այն ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքներն՝ ըստ համապատասխան ժամանակացույցի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular