ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՄԱՍ-ը որպես ռազմական կառույց Գազայի հյուսիսում դադարել է գոյություն ունենալ. ՑԱԽԱԼ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ զգալի վնաս է հասցրել Գազայի հատվածի հյուսիսում ՀԱՄԱՍ-ի գումարտակներին, և որ ՀԱՄԱՍ-ը որպես կազմակերպված ռազմական կառույց փաստացի դադարեցրել է գոյությունն անկլավի այդ հատվածում:

«Մինչ այժմ Իսրայելի պաշտպանության բանակը ցամաքային մարտեր էր վարում Գազայի հատվածի հյուսիսում։ Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային ուժերը կռվում են այն շրջաններում, որտեղ տեղակայված են ահաբեկչական կազմակերպության մի քանի գումարտակներ։ Այս գումարտակների օպերատիվ մարտունակությունը լրջորեն վտանգված է, և փաստացիորեն ՀԱՄԱՍ-ի ռազմական կառույցները Գազայի հատվածի հյուսիսային մասում դադարել են կազմակերպված գործել»,- ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Զինվորականների տվյալներով՝ այն պահին, երբ հակամարտությունը սկսեց սրվել, Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի 30 մարտիկ կար՝ բաժանված 5 տարածաշրջանային բրիգադների, 24 գումարտակների և մոտ 140 վաշտերի։

Նշվում է, որ յուրաքանչյուր բրիգադ ունի հակատանկային, դիպուկահարների և ինժեներական ռեսուրսներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular