ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայի ՊՆ-ն դիտարկում է երեք հրամանատարների պաշտոնանկության հնարավորությունը. աղբյուրներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը դիտարկում է Ուկրաինայի զինված ուժերի երեք հրամանատարների պաշտոնանկության հնարավորությունը։ Украинская правда-ի աղբյուրների փոխանցմամբ՝ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը առաջարկներ է պատրաստում՝ Ուկրաինայի զինված ուժերի բժշկական ուժերի հրամանատար Տատյանա Օստաշչենկոյին, «Տավրիա»-ի զորքերի օպերատիվ-ռազմավարական խմբի հրամանատար Ալեքսանդր Տարնավսկուն և Ուկրաինայի զինված ուժերի միացյալ ուժերի հրամանատար Սերգեյ Նաևին պաշտոնանկ անելու վերաբերյալ։

Ինչպես հայտնի է, Օստաշչենկոյին աշխատանքից հեռացնելու մասին պնդել են բուժաշխատողները և կամավորները, ովքեր բժշկական օգնություն են ցուցաբերում պաշտպանության ուժերին։ 

Տարնավսկու հավանական պաշտոնանկության պատճառների մասին, ով է ղեկավարում ուկրաինական հակահարձակման ուղղություններից մեկը, չի հաղորդվում։

Աղբյուրները նաև չեն նշում Նաևի պաշտոնանկության պատճառները։ Միաժամանակ, ըստ Украинская правда-ի, նա կարող է դառնալ 2022 թվականին Խերսոնի շրջանի պաշտպանությանը վերաբերող գործով գլխավոր մեղադրյալներից մեկը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular