ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արեստովիչը հայտնել է Զելենսկու և զինվորականների միջև կոնֆլիկտի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը El Mundo-ին տված հարցազրույցում քննադատել է պետության ղեկավար Վլադիմիր Զելենսկու քաղաքականությունը՝ այն անվանելով անարդյունավետ եւ հայտարարել, որ երկրի նախագահի եւ ռազմական ղեկավարության միջեւ կոնֆլիկտ կա։ 

Ըստ Արեստովիչի՝ Զելենսկին քննադատության է ենթարկվում, և դրա պատճառով «նրա խոսքն ավելի ու ավելի էմոցիոնալ է դառնում»։ «Հիմնական պատճառը ձախողված հակահարձակումն է։ Արևմուտքի օգնությունը սխալ է օգտագործվում։ Սա խնդիր է»,- ասաց նա։

Արեստովիչն ասել է, որ պաշտպանում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի այն տեսակետը, որ Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությունը փակուղի է մտել։ «Նախագահի և զինվորականների միջև կոնֆլիկտ կա։ Բայց ճշմարտությունն ասել է Զալուժնին»,- կարծում է նա։ Նախկին խորհրդականի խոսքով՝ գերագույն գլխավոր հրամանատարը ռազմական գործողությունների ընթացքի մասին մի բան է ասում, իսկ նախագահը՝ լրիվ այլ բան, և «սա նորմալ իրավիճակ չէ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular