ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելական բանակի առաջխաղացումը պատանդների իրավիճակում անորոշություն է առաջացնում. NBC

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելական բանակի առաջխաղացումը դեպի Գազայի հատված մեծացնում է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների ազատ արձակման հարցում անորոշությունը,  Այս մասին NBC-ին հայտնել է անանուն դիվանագետը:

«Ժամանակն անցնում է»,- դիվանագետի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը։ «Դրանք (բանակցությունները) պետք է տեղի ունենան այս շաբաթ, քանի որ Իսրայելն ավելի է խորանում Գազայի հատվածում: Ինչքան իսրայելցիներն առաջ գնան, այնքան նրանք կմտածեն, որ նրանց պետք չեն պատանդների մասին բանակցություններ»,-ասաց նա։

Գործարքը, ըստ դիվանագետի, կարող է ներառել «մոտ 10-20 պատանդների նախնական ազատում, մեկից երեք օր դադար՝ օգնության, ներառյալ վառելիքի մատակարարում, ինչպես նաև պաղեստինցի կանանց և երեխաների ազատ արձակում», - հաղորդում է հեռուստաալիքը: 

Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով պաղեստինցի անանուն պաշտոնյային, հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ը դադարեցրել է պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները՝ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ալ-Շիֆա հիվանդանոցի հետ կապված Իսրայելի գործողությունների պատճառով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular