ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հորմոնալ անհավասարակշռության 9 նշան, որոնք բոլորն արհամարհում են

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հորմոնալ հավասարակշռության պահպանումը չափազանց կարևոր է օրգանիզմի համար, քանի որ այն ազդում է կյանքի բոլոր ասպեկտների վրա։ Ցավոք սրտի, մարդկանց մեծ մասը չի մտածում սրա մասին։

Ինչի համար են պատասխանատու հորմոնները։ Հորմոնները կարգավորում են օրգանիզմում տեղի ունեցող գրեթե բոլոր պրոցեսները, այդ թվում՝

• աճ և զարգացում
• նյութափոխանակություն
• սեքսուալ կարողություններ
• հիշողություն և տրամադրություն
• մարմնի ջերմաստիճան։

Ընդհանուր առմամբ, առողջ լինելու համար անհրաժեշտ է պահպանել օրգանիզմի հորմոնալ հավասարակշռությունը, որը, ցավոք սրտի, խանգարել շատ հեշտ է։ Իսկ հետո հեշտ է նաև չհասկանալը, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ։ Հորմոնալ անհավասարակշռության այս 9 նշանները կօգնեն ձեզ հասկանալ, որ օրգանիզմը խնդիրներ ունի։

1. Քաշի կայուն ավելացում։ Եթե քաշի ավելացման խնդիրներ ունեք, դա ամենայն հավանականությամբ նշանակում է, որ սխալ եք սնվում և քիչ եք շարժվում։ Ցավոք սրտի, խնդրի մեղավորը կարող է լինել նաև հորմոնալ անհավասարակշռությունը։ Կորտիզոլ հորմոնի արտադրության խանգարման հետևանքով կարող եք արագ քաշ հավաքել։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս հորմոնի բարձր մակարդակը հանգեցնում է «թունավոր ճարպի» կուտակմանը։ Սա ոչ միայն մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը, այլև ստիպում է օրգանիզմին մեծ քանակով ինսուլին արտադրել։ Սա ազդում է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման վրա։ Արդյունքում՝ ցանկանում եք ավելի ու ավելի շատ ուտել։

2. Խնդիրներ լիբիդոյի հետ։ Սա վերաբերում է ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց։ Սեռական հակումը վերահսկում են անդրոգենները։ Այս հորմոնի անբավարար քանակը հանգեցնում է նրան, որ սեռական հարաբերությունը գրեթե դադարում է հետաքրքրել մեզ։

3. Քրոնիկական հոգնածություն։ Սա կարող է հորմոնալ անհավասարակշռության առաջին նշաններից մեկը լինել՝ հատկապես այն դեպքում, եթե լավ եք քնում և հոգնածության զգացում ունենում եք հատկապես առավոտյան ժամերին։ Եթե քրոնիկական հոգնածության զգացումն անընդհատ ուղեկցում է ձեզ, ստուգեք վահանաձև գեղձի առողջությունը։ Այս վիճակի ամենամեծ պատճառը կարող է հիպոթերիոզը լինել։

4. Վատ տրամադրություն։ Վատ տրամադրությունը, գրգռվածությունը, անհանգստությունն ու նույնիսկ դեպրեսիան կարող են վահանաձև գեղձի առողջության հետ կապված խնդիրների պատճառ լինել։ Հնարավոր է՝ հիպոթերիոզ ունեք։ Եթե դեպրեսիայի համար չկան օբյեկտիվ պատճառներ, դիմեք բժշկի օգնությանը։

5. Անքնություն և ընդհատվող քուն։ Եթե երկար չեք կարողանում քնել, իսկ հետո արթնանում եք գիշերային ժամերին, սա կարող է հորմոնալ անհավասարակշռության նշան լինել։ Անքնությունն ավելի է սրում այս խնդիրները, և ստացվում է փակ շրջան։ Խնդիրն այն է, որ քնի պակասը հանգեցնում է միանգամից 10 հորմոնների արտադրության խանգարում։ Այդ հորմոնները կարգավորում են ախորժակը, սրտի, հոգեկան, ինչպես նաև ռեպրոդուկտիվ օրգանների առողջությունը։

6. Առատ քրտնարտադրություն։ Սա հորմոնալ անհավասարակշռության ևս մեկ նշան է։ Եթե խնդիրն առաջանում է նաև գիշերային ժամերին, ապա մտածելու առիթ ունեք։ Ամենայն հավանականությամբ, այն կապված է սերոտոնինի անբավարար քանակի հետ։ Բացի այլ գործառույթներից՝ այս հորմոնը կարգավորում է նաև տրամադրությունը, անվտանգության և պաշտպանվածության զգացումը։ Դիմեք էնդոկրինոլոգի օգնությանը։

7. Նյութափոխանակության հետ կապված խնդիրներ։ Եթե օրգանիզմի նյութափոխանակության համակարգի խնդիրներ ունեք, ապա մեծ է հավանականությունը, որ խախտվել է 3 կարևոր հորմոնների մակարդակը։ Այդ հորմոններն օգնում են օրգանիզմին սնունդը վերածել մանր մոլեկուլների և ներծծել դրանք։

8. Քաղցր ուտելու անհագ ցանկություն։ Սա ևս կարող է վահանաձև գեղձի հետ կապված խնդրի հետևանք և հիպոթերիոզի առաջին նշաններից մեկը լինել։ Սա կարող է նաև մակերիկամների գերծանրաբեռնվածության հետևանք լինել։ Եթե դրանք մեծ քանակով կորտիզոլ և ադրենալին են արտադրում, մշտապես քաղցր ուտելու անհագ ցանկություն կունենաք։

9. Մազաթափություն։ Ընդունված է համարել, որ ճաղատությունը կամ մազաթափությունը, որպես կանոն, տեստոստերոնի անբավարար քանակի հետևանք է։ Այժմ բժիշկները նշում են, որ խնդիրը հորմոններն են, որոնց անբավարար քանակը հանգեցնում է մազերի հետ կապված խնդիրների։

Հիշեք, որ այս խնդիրներից խուսափելու համար պահանջվում է նախ՝ շտկել սննդակարգը։ Բուսական ծագման սնունդը պետք է գերակայի սննդակարգում, իսկ սննդակարգը պետք է բազմազան լինի և բաղկացած առողջ մթերքից։

Աղբյուրը՝ zanimatelno.com

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular