ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրենսդրական փոփոխությունը թույլ կտա խուսափել պետբյուջեի համար լրացուցիչ նոր պարտավորությունների ստանձնումից. նախագիծ․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է լրացում և փոփոխություն կատարել «Հանրակրթության մասին» օրենքում: Նախագծով հանրակրթության ոլորտում պետբյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցները և նորմատիվները, ֆինանսավորման կարգերը կհաստատվեն ոչ թե ԿԳՄՍ նախարարի հրամանով, այլ կառավարության համապատասխան որոշմամբ: Ներկայում հանրակրթության ոլորտում պետբյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցների և նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահված է ԿԳՄՍ նախարարությանը:

Նախարարը հաստատում է մի շարք հրամաններ, որոնք հանգեցնում են բյուջետային գործընթացներում քննարկված և հաստատված բյուջետային հատկացումների չափաքանակների գերազանցմանը, ֆիսկալ ռիսկերի առաջացմանը և պետբյուջեի համար լրացուցիչ նոր պարտավորությունների ստանձնմանը: Նախարարության կողմից շրջանառվող մի շարք հրամանների նախագծեր՝ ֆինանսների նախարարության բացասական եզրակացության պարագայում գրանցվում են և դառնում իրավական ակտ: Ստացվում է, որ նախարարի կողմից միակողմանի ընդունվում են պետբյուջեի վրա ուղղակի ազդեցություն ունեցող և լրացուցիչ ծախսեր առաջացնող իրավական ակտեր:

Ֆիննախը նշում է՝ «Հանրակրթության ծրագրի» շրջանակներում իրականացվող միջոցառումների համար յուրաքանչյուր տարվա պետբյուջեով նախատեսվում են համապատասխան միջոցներ, ուստի պետական բյուջեի ծախսերի կանխատեսելիությունն ապահովելու, լրացուցիչ ծախսերի նախատեսումից խուսափելու նպատակով առաջարկվում է հանրակրթության ոլորտում պետբյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցները և նորմատիվները, ֆինանսավորման կարգերը հաստատել ոչ թե նախարարի հրամանով, այլ կառավարության համապատասխան որոշմամբ: Ըստ նախարարության, սա թույլ կտա խուսափել պետբյուջեի համար լրացուցիչ նոր պարտավորությունների ստանձնումից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular