ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն և յուր զոմբիները. Փաշինյանը կազատվի յուրաքանչյուրից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեկ վարչության նիստ է գումարել, քննարկել են տարածքային կազմակերպությունների աշխատանքի հաջորդ քաղաքական ժողովի անցկացման հետ կապված հարցերը։ Կուսակցական այս հասարակ հաղորդագրությանը կարելի էր և չանդրադառնալ, եթե չլիներ մեկ զարմանահրաշ հանգամանք։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ՝ Թաթուլ Ասիլյանը հեռացվել է կուսակցությունից։ Ասիլյանը հայտնի է դարձել որպես փաշինյանական զոմբիներից ամենավտանգավորը։ Շաբաթներ առաջ էլ կոչ էր արել երկրից արտաքսել Լեռնային Ղարաբաղից այն տեղահանվածներին, ովքեր կմասնակցեն հակակառավարական հանրահավաքներին։
 
Ընդհանրապես փաշինյանական զոմբիների մի զանգված վաղուց այլևս որևէ առնչություն չունի ողջամտության հետ, շատերն էլ կորցրել են չափի զգացումը, նույնիսկ քաղաքական ընդդիմախոսների հետ հարաբերվելիս անցնում են հայհոյախոսության և որևէ պատկերացում չունեն տարրական բարեկրթության մասին։ Ասիլյանը հենց այդ դեպքերից մեկն էր։ Հայտնի չէ, թե ինչի համար է Փաշինյանի ամենամոլեռանդ կողմնակիցը հեռացվել կուսակցությունից, միգուցե փաշինյանն ինքն էլ սկսել է հասկանալ, որ նման կուսակցի առկայությունը ոչ թե օգուտ, այլ բացառապես վնաս է բերում, բայց նույնիսկ այդ դեպքում պետք էր կուսակցությունից հեռացնել ոչ միայն կոնկրետ մեկ անձի, այլ հարյուրավոր, անգամ հազարավոր մարդկանց, ովքեր սոցցանցերը հեղեղել են կեղծիքներով, հայհոյանքներով, լկտի արտահայտություններով, հասարակությանը սևերի և սպիտակների բաժանելով, տարբեր մեղադրանքներ մարդկանց հասցեագրելով և վիրավորելով։ Այդ դեպքում միգուցե հնարավոր կլիներ քննարկել կուսակցության արդարամտության հարցը։ Ինչևէ, Թաթուլ Ասիլյանի հետ տեղի ունեցածը լավ ազդակ է մյուս բոլոր զոմբիների համար ուշքի գալու և հասկանալու, որ Փաշինյանը պատրաստ է հրաժարվել յուրաքանչյուրց, եթե նրանց գործունեությունը վտանգում է իր իշխանությունը։
 
Անուշ Մարգարյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular