ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում գներն այնքան են բարձրացել, որ կարիք չունեն նոր բարձրացման

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախորդ տարիներին գներն այնքան են բարձրացել, որ այսօր տնտեսվարողներն այլևս չունեն գների բարձրացման կարիք։ Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն այդ մասին ասել է «Սպուտնիկի» հետ զրույցում՝ մեկնաբանելով սպառողական գների վերջին ցուցանիշները։

Ըստ աուդիտորների պալատի նախագահի՝ թվերը բավականին հեռու են իրականությունից, որովհետև կազմակերպությունները հիմնականում տրամադրում են վիճակագրական հաշվետվություններ, որոնք չվերահսկվող են, պատժի չարժանացող և այս հաշվետվությունների մեջ իրականությունը չի արտացոլվում։

Ըստ Նաիրի Սարգսյանի՝ սպառողական գների միջինացված ցուցանիշի վրա ազդում են տարբեր ապրանքների շուկաների գները, այդ թվում այնպիսի ապրանքների, որոնք լայն սպառում չունեն, բայց դրանց գների փոփոխությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ գնաճի ընդհանուր ցուցանիշի վրա։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին սպառողական ինդեքսի ցուցանիշը հոկտեմբերի դրությամբ կազմել է 0,1 %, մինչդեռ հունվարին և փետրվարին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ կազմել է 8,1 %։ Աուդիտորների պալատի նախագահը նշել է, որ 11 % գնաճը տեղի է ունեցել մեծ պահանջարկ վայելող այնպիսի ապրանքների շուկայում, ինչպիսին է տավարի և հորթի միսը։ 10 %-ով գնանկում է արձանագրել խոզի միսը։ Եթե համեմատում ենք այս երկու տեսակի մսերի գինը, ապա կարելի է ենթադրել, որ գնաճը միջինը եղել է 1 %-ի շրջանակներում, սակայն տնային տնտեսությունները սովորաբար մեկ տեսակ են ավելի շատ օգտագործում և արդյունքում հնարավոր չէ ասել, թե իրական գնաճն ինչ ազդեցություն է ունեցել տնային տնտեսությունների վրա։ Նույն կերպ կաթնամթերքը թանկացել է 5,5 %-ով, պահածոյացված կաթը՝ 10,5 %-ով, պանիրը՝ 6,6 %-ով, բրինձն, օրինակ, էժանացել է 4,3 %-ով, ալյուրն ու ձավարեղենը՝ 11,2 %-ով։

Նաիրի Սարգսյանը կարծիք է հայտնում, որ մինչև տարեվերջ գնաճը կպահպանվի թիրախային ցուցանիշի մակարդակում՝ 4-4,5 %-ի սահմաններում՝ հաշվի առնելով գնաճի տեմպը, սակայն թե ի՞նչ իրական վնասներ կկրի հանրությունը բարդ է ասել։

Աննա Սարիբեկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular