ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


140 արցախցի այսօր մկրտվել է Մասիս համայնքի եկեղեցիներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, օրհնությամբ Մասյացոտնի Թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, Մասիս համայնքի եկեղեցիներում կատարվել է Արցախից բռնի տեղահանված շուրջ 140 հոգու մկրտության արարողություն։ Նախքան մկրտությունն այս առիթով քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցիում տեղի է ունեցել համայնքի քահանա հայրերի, 140 արցախահայերի և նրանց ապագա կնքահայրերի հանդիպումը: 

Հանդիպման ընթացքում քահանա հայրերը մկրտվողների հետ խոսել են Մկրտության խորհրդի մասին։ 

Մասյացոտնի Թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն աղոթքով տվեց մեծ արարողության մեկնարկը։ Մկրտության ջրավազանի մոտ արցախցիներն օրհնվել են սուրբ մեռոնաջրով, նորոգվել և մաքրվել ադամական (սկզբնական) մեղքից:  Խորհրդակատար քահանաներն այնուհետև հարցրել են նախապես ընտրված 7 կնքահայրերին, թե ի՞նչ են ուզում մկրտվողները, որին հաջորդել է պատասխանը՝

«Հավատ, հույս, սեր և մկրտություն»։ 

Մկրտվել և արդարանալ, սրբվել մեղքերից, ազատվել դևերից ծառայել Աստծուն։ 140 բռնի տեղահանված արցախցի, այսօր դարձավ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular