ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը կպատժի Արփի Դավոյանին․ Oragir.News

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՔՊ վարչության որոշմամբ 2018 թվականի «հեղափոխության» ակտիվ մասնակից, Նիկոլ Փաշինյնաի մոլի աջակից Թաթուլ Ասիլյանը հեռացվել է կուսակցությունից։

Oragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ՝ համաձայն ՔՊ կուսակցության կանոնդադրության, ՔՊ-ին անդամագրվելիս պարտադիր պայման է, որ կուսակցությունից որևէ մեկը երաշխավորի տվյալ անձի համար։ Թաթուլ Ասիլյանի դեպքում երաշխավորը ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանն է․ «ՔՊ կուսացության շարքերը համալրելու ժամանակ դիմումի մեջ նշվում է, թե ՔՊ-ից ով է իրեն ներկայացնում, ով է պատասխանատու իր համար։ Թաթուլ Ասիլյանի դեպքում այդ մարդը Արփի Դավոյանն է։ Ինքն է Թաթուլին բերել և ներկայացրել…»:

Oragir.News-ը կապ է հաստատել ՔՊ-ական պատգամավոր Արփի Դեվոյանի հետ, վերջինս ասել է՝ «ես նիստի եմ», ապա անջատել հեռախոսը։

Oragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանն առաջիկայում Արփի Դավոյանին էլ կպատժի։

Արփի Դավոյանը ՔՊ վարչության անդամ է և կողմ է եղել Թաթուլ Ասիլյանին ՔՊ-ից հեռացնելու որոշմանը։  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular