ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նարկոզից նոր արթնացած Անուշը սկսեց ցածր ձայնով երգել՝ «Արցախ, դու իմ սեր»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գորիսի բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի և լրատվության մասնագետ Արև Աբելյանը գրում է․

«Անուշ Միրզոյանը վիրահատվեց Գորիսի Բժշկական Կենտրոնի  դիմածնոտային վիրաբույժ Նահապետ Եղիազարյանի մոտ (ринопластика)։

Ընտանիքի անդամներին, հարազատներին  վիրահատության օրվա, և ժամի համար ոչինչ չէր ասել (խնայել էր բոլորին)։  Իմ ներկայությամբ հեռախոսով մորն ասեց, որ ամբողջ օրը զբաղված է լինելու, անջատեց այն, ինձ  հրաժեշտ տվեց  ու բարձր տրամադրությամբ մտավ վիրահատարան։

Օրվա  ամբողջ  պատասխանատվությունն իմ ուսերին էր, ու այդ պահին միակ բանը,  որ ձեռքիցս գալիս էր, դա աղոթք անելն էր, որ ամեն ինչ բարեհաջող անցնի։

Վիրահատարանից երբ հիվանդասենյակ տեղափոխեցին նարկոզից նոր արթնացած Անուշին, կիսաբաց աչքերով մի քանի բառ էր արտաբերում։ Մինչ ներկաները փորձում էին հասկանալ ի՞նչ է ուզում ասել, մի կերպ խոսքերի մեջ Արցախ և Սյունիք բառերը որսացի։

֊Անուշ ջան բա՞ն ես ուզում ասել,֊հարցնում եմ՝  մի կերպ խեղդելով արցունքներս։

֊Արցախից հետո Սյունիքն էլ տվեցի՞ն, ֊հավաքելով ամբողջ ուժերը շշուկով հարցրեց  ու սկսեց հոնգուր֊հոնգուր  արտասվել։

Քար լռություն է, բժշկական անձնակազմը, ներկաները լուռ արտասվում են։

֊Անուշ ջան, դու հիմա Գորիսի Բժշկական կենտրոնում ես, դա ի՞նչ է նշանակում֊խախտելով լռությունը հարցին հարցով եմ պատասխանում։

֊Որ Սյունիքը մերն է...

Պատասխանեց, թեքեց գլուխը ու սկսեց ցածր ձայնով երգել․

֊Արցախ, դու իմ սեր...

Մի քանի ժամ անց լրիվ  սթափվել էր ու ոչինչ չէր հիշում։

Հեռախոսը վերցրեց, զանգեց Քաջարանում գտնվող ծնողներին,  անակնկալի բերեց նրանց  ու հանգիստ քնեց Սյունիքի սրտում՝ Գորիսում։

Լույսը բացվեց, իսկ ես  ամբողջ գիշեր  աչք  չեմ փակել։ Հիվանդասենյակում, Անուշի  կողքին նստած նայում եմ   նրա  խաղաղ քնած դեմքին ու մտածում.

֊Ինչ կարգի պիտի մարդ ապրի հայրենիքի ցավով, որ անգամ  ենթագիտակցության մեջ միայն Սյունիքի փրկության թեման ֆիքսված լինի»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular