ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱԾ քննչական դեպարտամենտում հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաներից մեկի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաներից մեկի նկատմամբ: 

Խոսքը 2019 թվանակից ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում որպես քննիչ աշխատող Արթուր Խլղաթյանի մասին է, ով մինչ այդ աշխատել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում՝ որպես ավագ քննիչ: 

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում տեղեկություններ են ստացվել, որ նա 2019 թ. զբաղեցնելով ՀՀ ՀՔԾ քննիչի պաշտոնը, ներկայացրած հայտարարագրում չի հայտագրել իր հետ համատեղ բնակվող մոր անվամբ հաշվառված «Lexus GX470» ավտոմեքենայի առկայությունը, ինչպես նաև իր անվամբ հաշվառված «Lexus LS» ավտոմեքենայի ձեռք բերման աղբյուրի վերաբերյալ տվյալներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular