Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երաժշտական գործիք քնար
ՖՈՏՈԿան հայտնի բառեր, որոնք օգտագործվում են առանց մտածելու դրանց ծագման մասին: Բանաստեղծությունները, կատակերգությունները, երգերը, խոսակցությունները կարող են քնարական լինել - բայց իրականում ի՞նչ է նշանակում այդ էպիտետը:
Մարդկությունը հին հույներին է պարտական այդ հոգևոր էպիտետի և տերմինի համար: Քնարը երաժշտական գործիք է, որի վրա նվագելը Հին Հունաստանի քաղաքացիների հիմնական կրթական ծրագրի մի մասն է կազմել: Դասական քնարի լարերի քանակը յոթն է՝ համապատասխան մոլորակների թվին և խորհրդանշում է համաշխարհային ներդաշնակությունը:
Քնարի նվագակցությամբ հույները երգել են երգչախմբի կազմում, կամ կատարել մենակատարային էպիկական կոմպոզիցիաներ, և հենց այստեղից էլ գալիս է պոեզիայի այդ ժանրի անվանումը` քնարերգություն: Առաջին անգամ քնար բառն օգտագործված է բանաստեղծ Արխիլոքոսի մոտ և վերաբերվում է մ.թ.ա. 7-րդ դարի կեսերին: Հույները քնար տերմինն օգտագործել են բոլոր լարային գործիքների համար, իսկ դրանցից ամենահայտնին եղել է ֆորմինգան, որը հիշատակվել է Իլիականում: Այնտեղ հիշատակվել են նաև բարբիտումը, ցիտարայումը և հելիսումը (ինչը հունարեն թարգմանաբար նշանակում է կրիա):
Քնար լարային երաժշտական գործիքը, որն իր ժողովրդականությամբ համեմատելի է տավիղի հետ, ժամանակակից աշխարհում ավելի շատ հայտնի է որպես երաժշտական արվեստի խորհրդանիշ, բանաստեղծների և ռազմական նվագախմբերի խորհրդանիշ:
Քնարը իր կլորացված ձևը ժառանգել է կրիայի պատյանից պատրաստված առաջին քնարներից: Այն ծածկվել է կովի կաշվով թաղանթով, լարերը ստեղծվել են ոչխարի փորոտիքից կամ կանեփից: Եվրոպական այլ ժողովուրդներ ևս քնար են ունեցել:
Գտնված ամենահին գերմանական քնարը թվագրվում է 5-րդ դարով, իսկ սկանդինավյանը 1300 թվականով: Միջնադարյան գերմանական քնարը եղել է նույն ձևի, ինչ հելլենական մոդելները, բայց իրանը եղել է փայտյա:
Նկարներում և հնաոճ քանդակներում քնարով պատկերված են Ապոլլոնը, մուսաները, Պարիսը, Էրոսը, Օրփեոսը և, իհարկե, աստված Հերմեսը: Հույները այդ երաժշտական գործիքի գյուտը վերագրել են Օլիմպոսի հենց այդ բնակչին: Լեգենդի համաձայն, այդ մանուկ աստվածը հանել է իր տակդիրները և գնացել սուրբ կովեր գողանալու մեկ այլ աստծուց` Ապոլլոնից: Ճանապարհին հրաշամանուկը կրիայի պատյանից քնար է պատրաստել: Երբ գողությունը հայտնաբերվել է Հերմեսը սկսել է նվագել, և այնքան է ապշեցրել Ապոլոնին, որ նա կովերը տվել է նրան և վերցրել քնարը: Ուստի և հույները այդ պաշտամունքային երաժշտական գործիքը անվանում են Ապոլլոնյան:
Քնարի նման երաժշտական գործիքներ պատկերված են Մերձավոր Արևելքի, Շումերի, Հռոմի, Հունաստանի, Եգիպտոսի ժողովուրդների արտեֆակտերի վրա, իսկ Տորայում այն ունի «կիննոր» անվանումը: Շումերական Ուր քաղաքի դամբարաններում հայտնաբերվել են ամենահին քնարերը, որոնցից մեկը 11 լարանի է: Շոտլանդիայում հայտնաբերվել է 2300 տարեկան նմանատիպ գործիքի մի տարր: Իսկ ընդհանրապես քնարն է համարվում է ժամանակակից լարային գործիքների ընդհանուր նախնին:
Հոմերոսի բանաստեղծությունների շնորհիվ մանրամասներ են պահպանվել, թե ինչպես են այդ երաժշտական գործիքները օգտագործվել միքքեյան հասարակության կյանքում մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջին: Քնարն օգտագործվել է համերգների, աստվածներին մեծարման, ընդհանուր տոների, ժողովների և կրոնական երթերի ժամանակ: Բանաստեղծներն ու երգչախմբերը քնարի նվագակցությամբ կատարել են ստեղծագործություններ ի պատիվ ռազմական հաղթանակների, սպորտային մրցումների և Պիֆիյական խաղերի ժամանակ: Հարսանիքները, խնջույքները, խաղողի բերքահավաքը, թաղման արարողությունները, առօրյա ծեսերն ու թատերական ներկայացումները պարտադիր ավարտվել են երգ ու նվագով:
Քնարի վրա նվագելը հասանելի է եղել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար: Միակ գենդերային արգելքը վերաբերվել է կիֆարային, որը ունի փայտե զանգվածեղ մարմն. միայն տղաները կարող էին նվագել նրանով: Քնարով երգիչները երգում էին Հոմերոսի բանաստեղծությունները և այլ վեցչափական բանաստեղծություններ՝ հատուկ մշակված մեղեդիական կոմպոզիցիաներով, որոնք կոչվել են նոմաներ:
Կ. Խաչիկյան