ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զախարովա. Ելնում ենք նրանից, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունը Հայաստանին անվտանգության անհրաժեշտ մակարդակ է ապահովում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք ելնում ենք նրանից, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունը Հայաստանին ապահովում է անվտանգության անհրաժեշտ մակարդակ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ Հայաստանը դուրս կգա Ռուսաստանի հետ պայմանավորվածություններից, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ից։

Ըստ Զախարովայի, առաջին հերթին այդ հարցը պետք է տալ հայկական կողմին.

«Դա ինքնիշխան երկիր է՝ իր սեփական ծրագրերով, ռազմավարությամբ և իր ժողովրդի հանդեպ պատասխանատվությամբ։ Երկրորդ՝ մենք կոնկրետ տեղեկություն չունենք այս հարցում։ Մենք դա չենք ստացել, չենք տեսել, չենք կարդացել։ Երրորդ՝ մենք ելնում ենք նրանից, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունը Հայաստանին ապահովում է անվտանգության անհրաժեշտ մակարդակ։ Կան մի շարք օրինակներ։ Բնականաբար, չի կարելի շահարկել տվյալները, ինչը, ցավոք, հաճախ ենք կարդում հայկական լրատվամիջոցներում, տեղեկատվական ռեսուրսներում, երբ համադրվում են չհամադրվող բաները. ՀԱՊԿ-ի արդյունավետության գնահատականը և Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ իրավիճակը, որն ունի բոլորովին այլ իրավական բնույթ և կարգավորման միանգամայն  այլ ձևեր և այլն, և այլն։ Ցավոք, այս թեմաներն օգտագործվեցին հանրային գիտակցությունը շահարկելու համար։ Ո՞ւմ է ձեռնտու այս ամենը։ Կարծում եմ, որ սա առաջին հերթին ձեռնտու չէ Հայաստանին, բայց ավելի լավ է հարցն  այնտեղ հասցեագրել»,- ասել է Մարիա Զախարովան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular