ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անօդաչու թռչող սարքերը կրկին գրոհել են ՌԴ-ն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀՕՊ-ը Բրյանսկի շրջանի երկնքում խոցել է ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք և ևս երեքը որսացել է Սև ծովի վրայով, հայտնում է ՌԴ ՊՆ-ն տելեգրամյան ալիքում։

«Այս տարվա նոյեմբերի 16-ի գիշերը Կիևի վարչակարգի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչական հարձակումներ իրականացնելու փորձերը կասեցվել են: Հերթապահ ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են ուկրաինական երկու անօդաչու թռչող սարքեր. Բրյանսկի շրջանի տարածքում և ևս երեք անօդաչու թռչող սարք Սև ծովի վրա՝ Ղրիմի Հանրապետության ափերի մոտ»,- ասվում է հրապարակման մեջ։

Ուկրաինայի զինված ուժերը պարբերաբար գնդակոծում են ռուսական սահմանային տարածքները, անօդաչու սարքերի հարվածներ են հասցնում և դիվերսիաներ են իրականացնում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular