ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելը կոչ է արել Գազայի հարավային շրջանների բնակիչներին անհապաղ տարհանել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր առաջին անգամ Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածի հարավի բնակիչներին կոչ է արել լքել իրենց տները և անհապաղ տարհանվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իսրայելական զորքերի հայտարարությանը։

Գործակալության տվյալներով՝ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները օդանավերից համապատասխան հայտարարություններ են նետել պաղեստինյան անկլավի տարածքում։ Մասնավորապես, իսրայելցի զինվորները թռուցիկների միջոցով դիմել են Խան Յունիս քաղաքի արեւելյան թաղամասերի խաղաղ բնակչությանը։

«Ձեր անվտանգության համար պետք է անհապաղ լքեք ձեր բնակավայրը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ինչպես պարզաբանել են Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները, մարդիկ պետք է անհապաղ գնան ապաստարաններ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular