ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


4 պրոցեդուրա, որոնցով պետք է սկսվի յուրաքանչյուրի օրը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Առողջությունը պահպանելու համար հարկավոր է շատ ուշադիր լինել: Գոյություն ունեն առողջությունն ամրապնդող բազմաթիվ պրոցեդուրաներ, սակայն նրանցից ամենաարդյունավետները առավոտյան իրականացվողներն են, որոնք շատ ժամանակ չեն խլում և անչափ օգտակար են: 

Այս հարցում շատ մեծ նշանակություն ունի պարբերականությունը: Արդյունքի կարելի է հասնել միայն ամեն օր այս պրոցեդուրաներն անցկացնելու դեպքում: Սկզբում կարող է մի փոքր բարդ լինել, սակայն որոշ ժամանակ անց այս ապրելակերպը սովորություն կդառնան:

 Առավոտյան պրոցեդուրաներ

 1.    Մաքրել լեզուն

Մենք բոլորս էլ առավոտյան լվանում ենք ատամները, սակայն հարկավոր է նաև անպայման մաքրել լեզուն: Լեզուն կարելի է մաքրել ատամի խոզանակով կամ հատուկ քերիչով: Լեզուն մաքրելով՝ մարդը ազատվում է այն բակտերիաներից, որոնք կարող են ներթափանցել ստամոքս և առաջացնել տարբեր հիվանդություններ: Բացի այդ, այդ բակտերիաները նաև հաճախ դառնում են բերանի խոռոչի հիվանդությունների կամ տհաճ հոտի պատճառ:

2.    Մի բաժակ տաք ջուր խմել 

Առավոտյան հարկավոր է լրացնել օրգանիզմի ջրի պակասը: Դրա համար անհրաժեշտ է տաքացնել հասարակ ֆիլտրված (բայց չեռացրած) ջուրը և խմել մեկ լիքը բաժակ՝ ավելացնելով մի կտոր կիտրոն կամ կիտրոնի հյութ:  Ջուրն անհրաժեշտ է խմել ուտելուց 20 րոպե առաջ փոքր կումերով: Այն կարգավորում է մարսողությունը և նախապատրաստում է օրգանիզմը սնունդ ընդունելուն: Բացի այդ, այն բարելավում է նյութափոխանակությունը, նպաստում նիհարելուն և մաքրում լյարդը, իսկ կիտրոնի հյութը տալիս է մի շարք օգտակար միկրոտարրեր և վիտամիններ:

 3.  Սննդի ընդունումից առաջ մեղր ուտել

 Առավոտյան նախաճաշից 10 րոպե առաջ մի թեյի գդալ բնական մեղր ուտելն ու ջուր խմելը էներգիա կհաղորդի, կբարելավի գլխուղեղի գործունեությունը և կբարձրացնի աշխատունակությունն ու իմունիտետը՝ շնորհիվ մեղրում պարունակվող օգտակար միկրոտարրերի և վիտամինների: Բացի այդ, այս միջոցը նաև օժտված է հակաօքսիդանտային հատկություններով, որոնք օգնում են օրգանիզմին կանխել ծերացումը: 

4.    Ողողել բերանի խոռոչը ջրածնի պերօքսիդի լուծույթով

Նախաճաշից հետո հարկավոր է ողողել բերանի խոռոչը ջրածնի պերօքսիդի լուծույթով, որը պատրաստելու համար անհրաժեշտ է 50 մգ մաքուր չեռացրած ջրին ավելացնել 5-7 կաթին ջրածնի պերօքսիդ (3%): Այս պրոցեդուրան հիանալի կանխարգելիչ միջոց է կարիեսի, լնդերի և ատամների հիվանդությունների համար: Բացի այդ, այն նաև կսպիտակեցնի ատամները և կազատի բերանի տհաճ հոտից: 

Նյութի աղբյուրը՝ ognov.ru

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular