ՄԱԿ-ում մեկնաբանել են Իսրայելի դիրքորոշումն ընդունված բանաձևի վերաբերյալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ համաշխարհային կազմակերպությունը հիասթափված է Իսրայելի հայտարարություններից, որ չի ցանկանում կատարել պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) ընդունած բանաձևը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հիասթափված ենք բանաձեւի վերաբերյալ Իսրայելի կառավարության հայտարարություններից», - ասել է նա՝ հավելելով, որ բանաձեւի ընդունումը «բավական ցավալի» էր Անվտանգության խորհրդի համար։
Նոյեմբերի 16-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց Մալթայի բանաձևը, որը ուշադրություն էր հրավիրում Գազայի հատվածում երեխաների պաշտպանության խնդրի վրա։