Հայտնաբերվել է աննախադեպ քանակի զենք-զինամթերք. մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Վերջին ամիսներին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները հսկայածավալ աշխատանքներ են կատարել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, ինչպես նաև քաղաքացիների կողմից ինքնակամ ոստիկանության Կոտայքի բաժին են ներկայացվել զենք-զինամթերք:
Նոյեմբերի 15-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Էդմոնդ Այվազյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վահան Մանուկյանի և բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ, հերթական անգամ ապացուցեցին, որ ոստիկանություն ու քաղաքացի անմիջական շփումը իր դրական արդյունքն է տալիս:
Այդ ամենի արդյունքում ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները աննախադեպ զենք ու զինամթերք են հայտնաբերել Կոտայքի մարզում: Քաղաքացին ահազանգել է ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ ինքը օրեր առաջ հեռուստատեսությամբ տեսել է Ներքին գործերի նախարարության ոստիկանությունում տեղի ունեցած ժողովը և դրանից հետո ինքը Աբովյան քաղաքից դեպի Ջրաբերի ճանապարհ տանող «կանալ»-ի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինություններից մեկի մեջ զենք զինամթերք է թողնում:
Անմիջապես գործի են անցնում ոստիկանության Կոտայքի բաժնի, ապա նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները: Բռնելով Ջրաբերի ճանապարհը՝ ոստիկաններն ու պարեկները մոտ 2,5 ժամ որոնում էին այն վայրը, որտեղ քաղաքացին թողել էր զենք-զինամթերքը: Մոտ 4-5 կմ շառավղով տարածքը սանրելուց հետո ոստիկաններն ու պարեկները կիսակառույց շինության մեջ հայտնաբերում են կասկածելի պարկ, որտեղ էլ հայտնաբերվում է զենք զինամթերք:
Ահազանգով դեպքի վայր են ժամանում Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սերյոժա Սեդրակյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ս. Սեդրակյանի կողմից նախաձեռնվում է քրեական վարույթ և ոստիկաններն ու պարեկները քննչական խմբի ներկայությամբ բացելով պարկը՝ այնտեղ հայտնաբերում են 1 հատ ակոսափող կարճեցված փողով հրազեն, 1 հատ կալաշնիկով տեսակի ինքնաձիգ, 1 հատ կալաշնիկով տեսակի ինքնաձիգ՝ առանց խզակոթի, 1 հատ ծալովի խզակոթով կալաշնիկով տեսակի, 1 հատ թմբուկավոր ատրճանակ, 3 հատ մակարով տեսակի ատրճանակ, 1 հատ որսորդական հրացան, 5 հատ կալաշնիկով տեսակի ինքնաձիգի փամփշտատուփեր, որոնցից մեկի մեջ եղել է 5,45 մմ տ/չ փամփուշտներ, 1 հատ մեծ տ/չ փամփուշտ, 4 հատ «ՈՒԶՌԳՄ» տեսակի նռնակի պայթուցիչ, 1 հատ ձեռքի նռնակ՝ առանց պայթուցիչի, 1 հատ ձեռքի նռնակ՝ իր պայթուցիչով, 1 տուփ, որի մեջ առկա է եղել 5.45 մմ տ/չ թվով 1080 հատ ինքնաձիգի փամփուշտներ:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռվել է քրեական վարույթ: