ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կասպիան» նավանահգստ է ժամանել դիզվառելիք տեղափոխող առաջին տարանցիկ նավը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԻԻՀ Էնզելի քաղաքի ազատ տնտեսական գոտում գտնվող «Կասպիան» նավահանգստի մասնավոր հատվածի տնօրենը Fars լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում, հայտարարել է, որ վերջերս վերոնշյալ նավանահգստ է ժամանել դիզվառելիք տեղափոխող առաջին տարանցիկ նավը, որը ՌԴ-ից Կասպից ծովի իրանական նավահանգիստով և ԻԻՀ տարածքով դիզվառելիքի տարանցում է իրականացնում։

Ըստ նույն աղբյուրի փոխանցման Ռուսաստանից առաջին նավի ժամանումը այս նավահանգիստ ունի ռազմավարական կարևորություն Իրանի տարածքով անցնող Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ծովային և ցամաքային բաղադրիչներն ակտիվացնելու առումով, ինչը կարևոր է արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող իրանական տնտեսության բեռնափոխադրումների հատվածը ակտիվացնելու համար։

Կասպից ծովի իրանական ափամերձ հատվածում գործող «Էնզելիի ազատ տնտեսական գոտին», որի համալիրում ընդգրկված է նաև Կասպիան նավահանգիստը իրանական կողմը դիտարկում է որպես այս երկրի տարանցիկ կարողություններն ավելացնելու լուրջ հարթակ, ինչից անհրաժեշտության դեպքում կարող են օգտվել երրորդ երկրները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular