ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաց նամակ Կարեն Կարապետյանին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մեծարգո՛ պարոն վարչապետ,

«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցացիա» ՀԿ-ն  հոգեկան խնդիրներ ունեցող շահառուները  և հարազատներ  դիմում են Ձեզ  ճարահատյալ  թիվ 2-րդ  բաց նամակով, քանի որ, Ճարահատյալ թիվ 1-նամակ-ը մնացել է  անցյալում:

2015-.2016թթ ՀՀ ԱՆ-ը  «Նորք» հոգեբուժական կենտրոնում իրականացնում էր Արտահիվանդանոցային բուժում «Զիպրեքսա» դեղով ծրագիրը, թվով 300 հիվանդի համար, ում միջին տարիքը կազմում էր 33-տարեկան: 2017-ի  փետրվարի 21-ից Առողջապահության Նախարարության տնտեսվարման քաղաքականության շրջանակներում վերը նշված ծրագիրը չունեցավ իր տրամաբանական շարունակությունը:

Ս/թ մարտի 6-ից սկսվել է ապրիլի 2-ին ՀՀ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը Ձեր իսկ գլխավորությամբ: Ձեր նախընտրական հանդիպումների ժամանակ մենք դեռ սպասում ենք որակյալ, արդյունավետ դեղերի ձեռք բերման լավագույն ծրագրերի ներկայացմանը:

Ցավոք ստիպված ենք նշել, որ «ՀԱՎՀԱ» ՀԿ-ի շահառուներին մարտի 13-ից տրամադրվում է հնդկական արտադրության, Կանադայում գրանցված «Օլանզապին» դեղը, որի օգտագործման ժամկետը լրանում է  2017թ.մայիս ամիսին:

2015թ.հունվարին Կանադական Appotex ընկերությունը FDA–ի (Ամերիկայի սննդի և դեղերի վարչություն) հրահանգով շուկայից ստիպված է եղել հետ հավաքել իր իսկ արտադրության 35 000 շշիկ ջեներիկ «Զիպրեքսա» դեղը (5,10,20mg) թույլ հակափսիխոտիկ ազդեցություն  ունենալու պատճառով:

Վերոնշյալ դեղը, որը պետք է անմիջապես ենթարկվեր ոչնչացման, սակայն 2016թ դեկտեմբերին,  որպես հումանիտար օգնություն ուղարկվել է Հայաստան, իսկ ս/թ.մարտ ամսից բաշխվում է հոգեկան խնդիրներ ունեցողներին.

Կարևոր փաստ է, որ Appotex-ը տարիներ շարունակ, դեղերի ոչ պատշաճ արտադրության մասով ունեցել է բազմաթիվ խնդիրներ FDA-ի հետ, այդ թվում՝դեղերի փորձաքննության կեղծ արդյունքների հետևանքով: FDA-ը արգելել Է Appotex-ի դեղերի արտադրությունը Հնդկաստանի արտադրատարածքում: Ստացվում է, որ Հայաստան է ուղարկվել հնդկական հումքով ոչ պատշաճ արտադրված, կասկածելի ազդեցությամբ  և շուկայից հետ հավաքած ջեներիկ Zyprexa:

Նույն թվականի նոյեմբեր ամսին, դեղերի շուկայից հետ է հավաքվել մեկ այլ դեղ՝Candesartan միզամուղ դեղը (65,442շշիկ), որի արտադրատարածքը, Հնդկաստանում նույնպես արգելափակվել է Կանադայի իրավասու մարմինների կողմից:

Ըստ մեր ուսումնասիրությունների, այն դեղերը, որոնց օգտագործման ժամկետը մոտենում է, ենթակա են ոչնչացման: Դեղերի ոչնչացման գործողությունները տվյալ պետության համար բավական լուրջ ֆինանսական ներդրումներ են պահանջվում:  Ստացվում է, որ Կանադայի պես երկիրը տնտեսելով իր պետության բյուջեն, այս անորակ,օգտագործման ժամկետին մոտ  հոգեմետ դեղը հետ է ուղարկել Հայաստան: Ինչո՞ւ…

Խնդրում ենք Ձեզ, որպես ՀՀ գործադիր մարմնի ղեկավար և՛ ՀՀ ապագա  գործադիր իշխանության ղեկավար հետամուտ լինել և օգնել մեր այս հույժ կարևոր, մարդկային կյանքին վտանգ սպառնացող խնդրի լուծմանը։

Հ.Գ. Հետո էլ ասում եք  ՄԱՐԴՆ ԱՐԺԵՔ Է…

« ՀԱՎՀԱ» ՀԿ
Ք.Երևան
26.03.2017

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular