Իսրայելական ԶԼՄ․ Ադրբեջանի խափանած հարձակումը ծրագրված էր Իսրայելի դեսպանատան վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի հետախուզական ծառայությունները կանխել են Բաքվում Իսրայելի դեսպանատան վրա հարձակման փորձը։ Այս մասին գրել է իսրայելական Ynet պարբերականը։
Պարբերականը գրում է, որ, ենթադրաբար, իրանական ծագումով, զինված տղամարդը փորձել է մուտք գործել դեսպանատուն, սակայն ձերբակալվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Նրան ձերբակալել են չորս ամսով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2023 թվականի նոյեմբերին Մ.Խ. Հուսեյնզադեն ահաբեկչություն իրականացնելու նպատակով փորձել է մուտք գործել Բաքվում գտնվող օտար երկրի դիվանագիտական ներկայացուցչության վարչական շենք։ Պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում Հուսեյնզադեն ձերբակալվել և զինաթափվել է։