ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը հաստատել է, որ չի մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ երևանյան հանդիպմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցի Երևանում կայանալիք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանին։ Այս մասին APA-ին ասել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ազայ Գուլիևը։

Ազայ Գուլիևն ասել է, որ համապատասխան նամակն ուղարկվել է ԵԱՀԿ ԽՎ-ում  ներկայացված պատվիրակություններին և կազմակերպության միջազգային քարտուղարությանը։

Նամակում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակությունը միանշանակ հայտարարում է, որ «ցանկացած որոշում կամ հանձնարարական, որը կընդունվի աշնանային նստաշրջանի շրջանակներում Ադրբեջանի շահերի դեմ, որին նա չի կարողանա մասնակցել, կհայտարարվի անվավեր»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular