ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղեկություններ չունենք՝ մասնակցելու՞ է արդյոք Փաշինյանը ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի գագաթնաժողովներին․ Պեսկով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանում տեղյակ չեն՝ մասնակցելու՞ է արդյոք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի գագաթնաժողովներին։ Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Դեռ չգիտենք՝ կմասնակցի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը տարեվերջին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին և ԵԱՏՄ գագաթնաժողովին, թե՞ ոչ, բայց բոլորին էլ հրավեր ուղարկել ենք»,- ասել է Դմիտրի Պեսկովը

Նա հավելել է, որ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում հեռախոսազրույց անցկացնել Նիկոլ Փաշինյանի հետ՝  ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular