ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սփյուռքում մարդիկ արձագանքում են այն ամենին, ինչ տեսնում են Երևանում, բայց Երևանը լուռ է․ Լևոն Բարոնյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ Սենատի կողմից ընդունված օրինագծի վավերացման դեպքում Բայդենը կզրկվի Ադրբեջանին ռազմական օժանդակություն տրամադրելու իրավունքից։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամի թեկնածու, հասարակական-քաղաքական գործիչ Լևոն Բարոնյանը։

«Վերջին տարիների նախագահ Բայդենը, նախագահական հատուկ իրավունքներ գործադրելով, շրջանցում էր այն օրենքը՝ ըստ որի արգելվում էր Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել։ Ճիշտ է, այդ օժանդակությունը չպետք է ուղված լիներ Հայաստանի դեմ, բայց ստանալուց հետո Ադրբեջանը ինքն էր որոշում՝ ինչպես պետք է օգտագործի իր ռեսուրսները։ Ստացվում է, եթե ԱՄՆ Սենատի կողմից ընդունված «Հայաստանի պաշտպանության ակտ 2023» օրինագիծը վավերացվի, ապա նախագահ Բայդենը կզրկվի Ադրբեջանին ռազմական օժանդակություն տրամադրելու իրավունքից»,- ասաց Բարոնյանը։

Խոսելով Արցախի կորստից հետո Սփյուռքի լռության մասին՝ քաղաքական գործիչը նշեց․

«Սփյուռքում մարդիկ արձագանքում են այն ամենին, ինչ տեսնում են հայրենիքում։ Դժբաղտաբար, տեսանք, որ վերջին տարիներին Հայաստանը անտարբեր է դարձել Արցախի նկատմամբ։ Եվ Սփյուռքը, տեսնելով հատկապես Երևանի անտարբերությունը, մտածում է՝ ինչու պետք է մենք անենք այն, ինչ իրենք պիտի անեին»,- նշեց Բարոնյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular