ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքացին կասկածվում է անչափահաս տղային սպանելու համար․ ի՞նչ է հայտնի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի Հանրապետության բնակիչ Աբգար Հ.-ն Արցախի Հանրապետությունում առանձնապես ծանր հանցագործություն է կատարել:

Ըստ օպերատիվ տվյաների՝ նա, լինելով Արցախում, իր մոտ պահվող սառը զենքով սպանել է Արցախի Հանրապետության անչափահաս բնակիչ Ֆեդոր Օ.-ին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի փաստով ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում առերևույթ հանցանք կատարելու մասին փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք ուղարկվել են Հայաստանի Քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար: 

Նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ այս պահին չենք հայտնում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular