ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչախումբն օր առաջ ուզում է փակել արցախցիների իրավունքների հարցը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի իշխանությունն արցախահայերի իրավունքների հարցն օր առաջ փակելու խնդիր է հետապնդում։ Նման եզրակացության կարելի հանգել՝ հետևելով գործող իշխանությունների վարքից։

Օրերս՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Արցախի պետական ինստիտուտի պահպանումն ուղիղ սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը։ Արցախի Ազգային ժողովի և այլ պետական կառույցների ներկայցուցիչները լուրջ չեն համարում նման հայտարարությունները, ավելին, կարծում են, որ եթե իշխանությունն ունի նման տեղեկություններ, որ Արցախի պետական ինստիտուտների պահպանումն ուղիղ սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը, ապա ոչինչ չի խանգարում, որ Ալեն Սիմոնյանը, կամ իշխանության որևէ ներկայացուցիչ հանդիպի Արցախի օրինական ընտրված իշխանությունների հետ, նրանց ներկայացնի իր մտահոգությունները, նաև բացատրի, թե ինչո՞ւ չպետք է պահպանվեն Արցախի պետական ինստիտուտները։

Փոխարենը, փաշինյանական վարչախմբի ներկայացուցիչները նախընտրում են ընդհանրապես չառնչվել Արցախի իշխանությունների հետ։ Հատուկենտ ներկայացուցիչներ միայն, այն էլ սոցիալական ծրագրերի իրականացման նպատակով, հանդիպումներ են ունենում իրենց պաշտոնակիցների հետ, սակայն ոչ ավելի, իսկ Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանին ընդհանրապես միայն կանչել են Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով՝ 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ հարցաքննության ենթարկելու համար։

Միգուցե, գործող իշխանություներն ունեն իսկապես ինչ-որ տեղեկություններ, որ պետական ինստիտուտների պահպանումը կարող է սպառնալիք լինել, սակայն սա այն հարցն է, որը հանրությունից թաքցնելն առնվազն վտանգավոր կասկածների տեղիք է տալիս։

Այն, որ փաշինյանական իշխանությունն իր տարբեր ներկայացուցիչներով շահագրգռված է Արցախի հարցը րոպե առաջ փակելու մեջ, որևէ մեկը չի կասկածում։ Ապիկար և դավաճան այս իշխանություններից ցանկացած վտանգավոր քայլ սպասելի է։

Էմմա Մամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular