ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


FAF-ն ակցիա է նախատեսում Ուելսի դեմ խաղում

ՍՊՈՐՏ

Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Հայաստան-Ուելս խաղում FAF-ը ակցիա է նախատեսում, ինչի մասին իրազեկել է երկրպագուներին։

«Արևելյան տրիբունայի աթոռներին փակցված են թղթեր, որոնց պարզելու դեպքում ստանալու ենք հսկա գրություն, կոչ։ Խնդրում ենք խաղից առաջ՝ ֆուտբոլիստների դաշտ մտնելուն պես, թղթերը պարզել տեսանելի և բարձր, ուղիղ ձեր դիմաց՝ առանց թեքության և թափահարելու, պահել մինչև երկու թիմերի օրհներգների ավարտը, չխախտել թղթերի դասավորվածությունը, չիջեցնել ընթացքում, որպեսզի չխախտվի պատկերը»,- ասվում է ՖԱՖ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 18֊ին Հայաստան – Ուելս խաղից առաջ FAF-ը կազմակերպում է երկրպագուների միասնական երթ` Ֆրանսիայի հրապարակից (Արամ Խաչատրյանի արձանի մոտից), որը կավարտվի Հանրապետական մարզադաշտում:

Երթը կմեկնարկի 16։00-ին։ Հայաստան-Ուելս խաղի մեկնարկը 18։00-ին է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular