ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կոչ եմ անում՝ հանել ձեր երեխաներին դպրոցներից…». Նաիրա Զոհրաբյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր «Ծառուկյան» դաշինքը քարոզարշավ է իրականացնում Գառնիում: Դաշինքի ցուցակի առաջին կին թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հորդորեց մարդկանց գնալ ընտրության և քվեարկել այնպես, ինչպես իրենք են ուզում:

«Եթե դուք կարծում եք, որ մի իշխանություն, որը 17 տարի թալանել է ձեզ, ձեր երեխաներին, որդիներին, ամուսիններին սարքել է Ռուսաստանի բարաքներում ապրող տաջիկ, որ կարողանա ձեր ընտանիքը պահել, ով ամեն ինչ արել է, որ դուք չունենաք արժանապատիվ աշխատավարձ, որովհետև իրենց արժանապատիվ քաղաքացի պետք չէ, իրենց պետք է նպաստ ստացող սուբյեկտ… Ժողովուրդ, իրենք իրար մեջ խոսելուց, ձեզ հաշվում են գլխաքանակով, ասում են՝ էս գյուղում էսքան գլխաքանակ արդեն գնել են, հիմա դուք պետք է թույլ տաք, որ ձեզ հաշվեն գլխաքանակո՞վ՝ որպես իր և առարկա»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը:

Նա ասաց, որ ինքը ցավ է ապրել, երբ իր եվրոպացի գործընկերներից մեկն ասել է, որ հայերը տառապում են «Ստոկհոլմյան սինդրոմով». «Դա այն է, երբ պատանդ վերցվածը սկսում է խղճահարության զգացում զգալ, սիրել ու պաշտել իրեն պատանդ վերցնողին: Ժողովուրդ, բա դուք էն ա՞զգն եք, բա մենք էն ա՞զգն են, որ մեզ համարեն ստրուկ, որը սկսում է լիզել ստրկատիրոջ ձեռքը: Տեսաք, չէ՞՝ ինչ եղավ, «Իրազեկ քաղաքացի» հասարակական կազմակերպությունը  ձայնագրել էր 80-ից ավելի դպրոցի և 30-ից ավելի մանկապարտեզի տնօրենների, ներկայացել էին ՀՀԿ-ի շտաբից, դրանք էլ անկեղծ ասել էին՝ «բա ո՞նց, բա ի՞նչ ենք անում, ծնողներին ստիպում ենք, ցուցակագրում ենք ՀՀԿ-ի օգտին»:

Հիմա ո՞նց ենք մենք մեր երեխաներին վստահում այդ տնօրեններին, այդ կրիմինալ հանցագործներին, որովհետև ինձ համար տարբերություն չկա՝ ընտրակեղծարարը բարձրագույն կրթություն ստացած դպրոցի տնօրե՞ն է, թե՞ թաղի խուժան կրիմինալ, ես այդ երկուսի մեջ հավասարության նշան եմ դնում և կոչ եմ անում՝ հանել ձեր երեխաներին դպրոցներից, ովքեր այդ կրիմինալների դպրոցներում են սովորում, որովհետև մենք մեր երեխաներին չենք տվել, որպեսզի նրանց ծնողների վրա բռնություն գործադրեն: Համոզված եմ, որ այդ տնօրեններին էլ են պարտադրել լինել հանցագործ, կրիմինալ, ասել են՝ եթե չբերեք այդ ցուցակները, կհանենք պաշտոնից, որովհետև պաշտոնն իրենք համարում են  նվեր»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular