ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այցելել ենք դիրքեր, Կապանում հանդիպել ենք Իրանի գլխավոր հյուպատոսի հետ»․ Իշխան Սաղաթելյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնած մարզային այցելությունների շրջանակներում երկօրյա այցով ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնյանի, ԳՄ անդամներ Գեղամ Մանուկյանի, Գերասիմ Վարդանյանի եւ Հակոբ Մաթիլյանի հետ գտնվում էինք Սյունիքի մարզում, հայտնել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Նախ այցելել ենք դիրքեր, հանդիպել առաջնագծում ժամկետային ծառայություն իրականացնող մեր զինվորներին։

Այցի շրջանակներում Կապանում հանդիպել ենք Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ:

Կապան, Գորիս եւ Սիսիան քաղաքների ՀՅԴ կոմիտությունների գրասենյակներում հանդիպումներ ունեցանք Սյունիքի ՀՅԴ կառույցի ընկերների հետ՝ քննարկելով քաղաքական եւ կազմակերպական հարցեր»,- գրել է Իշխան Սաղաթելյանը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular