ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսները բողոքի ցույց են անցկացրել Հելսինկիում՝ ՌԴ-ի հետ սահմանին չորս անցակետերի փակման պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հելսինկիում բնակվող հարյուրավոր ռուսներ բողոքի ցույց են անցկացրել Ֆինլանդիայի խորհրդարանի շենքի մոտ՝ Ռուսաստանի հետ սահմանին չորս անցակետերի փակման պատճառով։ Բողոքի ակցիան կազմակերպել են «մասնավոր անձինք», և ոստիկանությունը նախապես տեղեկացված է եղել, հաղորդում է ֆիննական Helsingin Sanomat թերթը։

Ակցիայի մասնակիցները MTV3-ին հայտնել են, որ Ֆինլանդիայի կառավարության որոշմամբ իրենք չեն կարող տեսնել Ռուսաստանում գտնվող ընտանիքի անդամներին։ Helsingin Sanomat-ը հրապարակել է լուսանկարներ, որոնցում պատկերված են պաստառներ՝ «Մեզ անհրաժեշտ են բաց սահմաններ՝ տեսնելու մեր երեխաներին, ծնողներին, հարազատներին և ընկերներին և հոգալու նրանց մասին»:

Ըստ ԶԼՄ-ների՝ բողոքի ակցիայի մասնակիցները խնդրել են չսահմանափակել Ռուսաստանի հետ սահմանը հատելը երկքաղաքացիություն ունեցող անձանց համար։ Շատերը դուրս էին եկել նաև ֆիններեն ցուցանակներով՝ «Perhesiteet eivt ole etuoikeus!» («Ընտանեկան կապերը արտոնություն չեն»), «Perheetn Joulu 2023» («Սուրբ Ծնունդ առանց ընտանիքի 2023»), «Perheille SEIS, mutta kaasua tulee» («Ընտանեկան կանգառ, գազ գնալ»), «Liikkumisen vapaus on perusoikeus» («Ազատ տեղաշարժը սահմանադրական իրավունք է»), հայտնում է РИА Новости-ն։

Ֆինլանդիայի կառավարությունը որոշում է կայացրել այս տարվա նոյեմբերի 18-ից մինչև 2024 թվականի փետրվարի 18-ը փակել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող Վաալիմաա, Նուիջամաա, Իմատրա և Նիիրալա անցակետերը։ Որոշումը բացատրվել է Ռուսաստանի տարածքից ժամանող անօրինական միգրանտների թվի աճով։ MTV3-ը, հղում անելով կառավարական աղբյուրներին, հայտնել է, որ Ֆինլանդիայի ՆԳՆ-ն օրինագիծ է պատրաստում Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելու համար՝ որպես պահեստային միջոց, գրում է Коммерсант-ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular