ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


BBC-ն հայտնել է՝ Երևանում Ուելսի թիմի 32 երկրպագուի են ձերբակալել․ ՀՀ ոստիկանությունից նշել են պատճառը

ԻՐԱՎՈՒՆՔ

Եվրոպայի առաջնության ընտրական խաղից առաջ Հայաստանում ձերբակալվել են ուելսցի 30-ից ավելի ֆուտբոլասերներ, հաղորդում է BBC–ն։

Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան (FAW) էլ հաստատել է, որ 32 երկրպագու է ձերբակալվել:

Երկրպագուներից մեկը դժգոհել է պահման պայմաններից, նշել է, թե իրենց նույնիսկ ջուր չեն տվել, նաև չեն բացատրել՝ ինչու են  ձերբակալել։

«Մենք ընդհանրապես չենք քնել և զայրացած ենք»,– ասել է նա:

Տեղի ունեցածի վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունից 24news․am-ին ասել են՝ 16 օտարերկրացի խուլիգանություն կատարելու հիմքով ձերբակալվել և համապատասխան փաստաթղթերով ներկայացվել է քննչական մարմին:  

«Եվս 16-ը հասարակական վայրում ոգելից խմիչքի ազդեցության տակ երևալու հիմքով ձերբակալվել, բերվել են բաժին և ազատ են արձակվել»,- մանրամասնել են ոստիկանությունից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular