ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 19 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Տղամարդկանց համաշխարհային օր, Սանհանգույցի համաշխարհային օր, Ռուսաստան, Բելոռուս և Ղազախստան՝ Հրետանու և հրթիռային զորքերի օր, Ուկրաինա՝ Օդերևույթաբանական աշխատողների օր, Բրազիլիա՝ Դրոշի օր, Մալի՝ Ազատագրման օր, Մոնակո՝ Մոնակոյի ազգային օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1843– ծնվել է անվանի երգիծաբան- գրող, լրագրող Հակոբ Պարոնյանը:

1894 – ծնվել է ծագումով հայ ռումինացի նկարչուհի Նուցի Ագոնցը:

1918 – վախճանվել է աստվածաբան, հայագետ, պատմաբան, բանասեր, հրապարակախոս, ազգային պահպանողականուղղության հասարակական գործիչ,Կ. Պոլսի հայոց պատրիարք Մաղաքիա Օրմանյանը:

1944 –ծնվել է քանդակագործ Թադևոս Գևորգյանը:

1961- ծնվել է պատմագետ Երվանդ Մարգարյանը:

1977-վախճանվել է դերասանուհի Նինա Հովսեփյանը:

1986 —ԽՍՀՄ-ում ընդունվել է Անհատական աշխատանքային գործունեության մասին օրենքը:

1988- Լեռնային Ղարաբաղի հարցով Բաքվում տեղի ունեցող ցույցին միացել են Ադրբեջանի ազգային ճակատ ստեղծելու կողմնակիցները և ներկայացրել իրենց ծրագիրը:

2001- Վանո Սիրադեղյանը նիստերին անհարգի բացակայությունների պատճառով զրկվել է Հայաստանի ԱԺ պատգամավորի մանդատից:

2001-վախճանվել է պատմաբան Բագրատ Ուլուբաբյանը:

-վախճանվել է ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը:

2002-վախճանվել է գրող Վարոս Հովակիմյանը:

2007-Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկի` ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

2009-փլուզվել է Թբիլիսիի 1356 թվականին կառուցված Մուղնեցոց Սուրբ Գևորգ գմբեթավոր եկեղեցին:

2010- Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում տեղի է ունեցել արտակարգ միջադեպ՝  հրազենային կրակահերթերից զոհվել են 4 ժամկետային զինծառայողներ, հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ևս 4-ը:

2013-Համաշխարհային բանկը Հայաստանի աջակցման ռազմավարության շրջանակում առաջիկա 4 տարիների համար տրամադրել է 873 միլիոն դոլարի ֆինանսական օժանդակություն:

2020-Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ Մովսես Հակոբյանը, որն ավելի վաղ զբաղեցնում էր գլխավոր շտաբի պետի պաշտոնը ասուլիս է տվել, որի ընթացքում մի քանի ցնցող բացահայտումներ է արել պատերազմի վերաբերյալ։

-վախճանվել է  Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1190 —հիմնադրվել է Տևտոնյան օրդենը:

1493 —Նոր երկիր իր երկրորդ նավարկության ժամանակ Կոլոմբոսը հայտնագործել է Պուերտո-Ռիկո կղզին:

1665– վախճանվել է ֆրանսիացի նկարիչ, ֆրանսիական կլասիցիզմի հիմնադիր Նիկոլա Պուսենը։

1703 - Բաստիլում վախճանվել է «Երկաթե դիմակ» անունն ստացած կալանավորը:

1711– ծնվել է ռուս հռչակավոր գիտնական, ֆիզիկոս, քիմիկոս, աստղագետ Միխայիլ Լոմոնոսովը։

1770 –ծնվել է ռուսաստանցի ծովագնաց Իվան Կրուզենշտերնը:

1824 —տեղի է ունեցել Սանկտ-Պետերբուրգի պատմության մեջ ամենախոշոր ջրհեղեղը՝ Նևա գետում ջրի մակարդակը նորմայից բարձրացել է 4.14 մետրով:

1828– վախճանվել է ավստրիացի նշանավոր երգահանՖրանց Շուբերտը, որը գրել է շուրջ 600 ստեղծագործություն, 9 սիմֆոնիա։

1875 –ծնվել է Խորհրդային Միության առաջին ղեկավարՄիխայիլ Կալինինը:

1888 – ծնվել է  կուբացի շախմատիստ, աշխարհի չեմպիոն Խոսե Ռաուլ Կապաբլանկան:

1891 — գերմանական Գիպպենզեն քաղաքում վաճառվել է աշխարհում առաջին խաղալիք երկաթուղին:

1917 – ծնվել է հնդիկ քաղաքական ու պետական գործիչԻնդիրա Գանդին:

1933– ծնվել է ամերիկացի ճանաչված հեռուստալրագրողԼարի Քինգը, որը հայտնի է իր «Larry King Live» հաղորդումով:

1942– Երկրորդ համաշխարհային պատերազմի Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ Խորհրդային զորքերը անցել են հակահարձակման և շրջապատել գերմանացիների ստալինգրադյան խմբավորումը, որը բաղկացած է եղել 22 դիվիզիայից և ունեցել է մոտ 330 հազար զինվոր և սպա։

1946 - Աֆղանստանը, Իսլանդիան և Շվեդիան անդամագրվել են ՄԱԿ-ին:

1952- ֆելդմարշալ Ալեքսանդրոս Փափագոսը դարձել է Հունաստանի 152-րդ վարչապետը:

1969– բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, ֆուտբոլի արքա Պելեն խփել է իր 1000-րդ գոլը։

1975– Չիկագոյի կինոփառատոնում տեղի է ունեցել «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի պրեմիերան (գլխավոր դերում Ջեք Նիկոլսոն)։

1978 —Գայանայում Ջիմ Ջոնսոնի ղեկավարած  «Ժողովուրդների վանք» աղանդի 911 անդամներ ինքնասպանություն են գործել:

1998– ԱՄՆ-ի կոնգրեսումՄոնիկա Լևինկսու հետ ունեցած կապի հետ պատճառով սկսվել է Բիլ Քլինթոնի իմպիչմենտի քննարկումը։

1998 - Վինսենթ վան Գոգի դիմանկարն աճուրդում վաճառվում է 71.5 միլիոն ԱՄՆ դոլարով:

2002 - Գալիսիայի ափերի մոտ ճեղքված հունական տանկերից ծովն է լցվել 76 հազար մ³ նավթ:

2004 — «Դետրոիտ Պիստոնս» և «Ինդիանա Պեյսերս» բասկետբոլային խաղի ժամանակ տեղի է ունեցել ամերիկյան սպորտի պատմության մեջ ամենամեծ ծեծկռտուքը:

2012- վախճանվել է ռուս ֆանտաստ գրող Բորիս Ստրուգացկին:

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular