ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արաիկ Հովհաննիսյանի վարկանիշը բավական բարձր է Շենգավիթ համայնքում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շենգավիթ համայնքում մեծ իրարանցում էր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նույն կուսակցության վարկանիշային թեկնածու Արաիկ Հովհաննիսյանի հետ հանդիպման էին եկել տեղի բնակիչները: Նկատենք, որ պատգամավոր-բնակիչ կապը տվյալ համայնքում երբեք էլ խզված չի եղել, այս անգամ մարդիկ հավաքվել էին շնորհակալական խոսք ասելու, ինչպես նաև իրենց հուզող հարցերի շուրջ պատասխաններ ստանալու համար:

Բակային հանդիպման ժամանակ պատգամավորի թեկնածուին ուղեկցում էր տվյալ համայնքի նախկին թաղապետ Մարտին Սարգսյանը, ով բնութագրելով Ա. Հովհաննիսյանին նշեց. «Ով ճանաչում է Արաիկ Հովհաննիսյանին գիտի, թե մարդկային ինչ որակներով է նա օժտված: Մինչ օրս Արաիկն ապրում է ձեզ հետ, ձեր կողքին: Մեր Արաիկը, ինչպես շատերն են նրան այստեղ ճանաչում, կրթված ու բանիմաց անձնավորություն է: Նա, սրտացավ լինելով, մշտապես հոգացել ու հնարավորության սահմաններում լուծել է ծառացած խնդիրները: Վստահ եմ, որ նա հենց այն անձնավորությունն է, ով պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում՝ տեղի բնակիչների խոսքը օրենսդիր մարմնում բարձրաձայնելու համար»:

Մարտին Սարգսյանի խոսքից հետո ելույթ ունեցավ Արաիկ Հովհաննիսյանը, ով ողջունելով հավաքվածներին, շնորհակալություն հայտնեց բակային հանդիպմանը ներկա գտնվելու համար. «Ես իմ համայնքից միշտ եմ շնորհակալ, դեռ 1996 թվականին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ձեր աջակցությամբ առաջին անգամ ընտրվեցի Շենգավիթ համայնքի ավագանու անդամ: Այնուհետև չորս անգամ անընդմեջ արժանացա ձեր վստահության քվեին ու կրկին ընտրվեցի որպես ավագանի: Դրանից հետո նորից ձեր աջակցությամբ համամասնական ընտրակարգով դարձա ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Ես խորին շնորհակալություն եմ հայտնում համատեղ աշխատանքի ու վստահության համար»:

Պատգամավորի թեկնածուն իր խոսքում նշեց, որ տեղյակ է բնակիչներին հուզող հարցերից, որոնցից ամենակարևորը աշխատատեղերի ստեղծման խնդիրն է: «Մենք այս տարիների ընթացքում մեկս մյուսի դարդն ու ցավը շատ լավ ենք իմացել, որովհետև մենք բոլորս մեկ ընտանիք ենք: Եթե այլ հանդիպումների ժամանակ փորձում եմ ներկայացնել իմ կենսագրականն ու կատարած աշխատանքը, ապա այստեղ ամեն ինչ և՛ շատ հեշտ է, և՛ շատ դժվար, որովհետև սա մի տեղ է, որտեղ ես բնակվում եմ, որտեղ ունեմ ամենօրյա շփում բնակիչների հետ: Ես տեղյակ եմ ձեր խնդիրներից, դուք էլ տեղյակ եք իմ ծրագրերից, կարող եմ մեկ բան ասել, ընտրվելու դեպքում ձեզ հուզող հարցերը կբարձրաձայնեմ Ազգային

ժողովում, ինչպես մինչ օրս եմ արել: Ժամանակի ընթացքում կփորձեմ լուծել ձեզ հուզող խնդիրները»,- ասաց նա:

Հանդիպման ընթացքում տեղի բնակիչներից մի քանիսը իրենց գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեցին Ա. Հովհաննիսյանին՝ մինչ օրս կատարված աշխատանքների համար, իսկ ոմանք էլ հարցեր ուղղեցին պատգամավորին՝ ստանալով հստակ ու հուսադրող պատասխաններ:

 
 
 
 
 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular