ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը ՀԱՊԿ-ի մասով պինդ որոշում է ընդունել. Ռուսաստանից վիրավորանք, թե՞ երկարամյա ռազմավարություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv-ն գրում է, որ Հայաստանը հաստատակամ որոշում է կայացրել ՀԱՊԿ-ի վերաբերյալ։ Ինչո՞վ է պայմանավորված Երևանի շրջադարձը դեպի Արևմուտք՝ դժգոհություն Ռուսաստանի նկատմամբ, թե՞ երկարամյա ռազմավարություն։

ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի կունենա Մինսկում նոյեմբերի 23-ին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է շրջանցել այդ իրադարձությունը, ինչի մասին տեղեկացրել է հյուրընկալող կողմին։ Նա նաև հույս է հայտնել, որ կազմակերպության իր գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն իր քայլին։

Ավելի վաղ այդ քաղաքական գործիչն անտեսել էր նաև Բիշքեկում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումը։ Երևանն ընդհանուր առմամբ հեռու է մնում հետխորհրդային տարածքի պետություններին կապող իրադարձություններից։

Միաժամանակ, Հայաստանի իշխանությունները ակտիվորեն զարգացնում են ռազմական համագործակցությունը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների, այդ թվում Ֆրանսիայի հետ։ Այսպես, հոկտեմբերի 23-ին Երևանն ու Փարիզը համաձայնագիր են ստորագրել զենքի մատակարարման մասին։ Խոսքը, սակայն, համեմատաբար փոքր ծավալների մասին է, բայց միտումն ինքնին մտահոգության տեղիք է տալիս։ Փաստացի ՀԱՊԿ երկիրն այժմ համագործակցություն է հաստատում թշնամական դաշինքի մի պետության հետ։

Tsargrad.tv-ն քաղաքագետ Արթուր Աթաևին հարցրել է Հայաստանի այդ ընթացքի պատճառի մասին, արդյո՛ք դա Ռուսաստանի հանդեպ նոր դժգոհություն է, թե՞ Արևմուտքի հետ մերձեցման վաղեմի ռազմավարություն։«Երկուսն էլ միաժամանակ: Դա այն քաղաքականության մի մասն է, որը Հայաստանի արտաքին քաղաքական դոկտրինում կոչվում է բազմաուղղվածություն։ Մինչ այժմ բազմաուղղվածությունը չի փոխարինվել միաուղղվածությամբ։ Եվրասիական, պայմանականորեն ռուսամետ ուղղվածությունը դեռ կա, բայց ներկայումս այն թուլացած է»,- ընդգծել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular