ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարի ավանդույթներն ընտրություններից հետո էլ պահպանվելու են. Արաիկ Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շենգավիթ վարչական շրջանն իսկապես յուրահատուկ է. Past.am-ի հետ զրույցում համայնքին նման բնութագրում տվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ վարկանիշային թեկնածու Արաիկ Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ յուրահատկությունն այն է, որ նախկինում այն եղել է արդյունաբերական հզոր կենտրոն:

Отображается файл

«Ցավոք սրտի, որոշ հանգամանքներից ելնելով, այսօր արդյունաբերության հետ կապված խնդիրներ կան, սակայն մենք պետք է գտնենք լուծումներ մարդկանց սոցիալական վիճակը բարելավվելու համար»,- նշեց գործող պատգամավորը, ապա հավելեց. «Այս տարիների ընթացքում որոշակի աշխատանքներ, իհարկե, կատարվել են՝ սոցիալական, մշակութային և այլ ոլորտներում: Կարևորն այն է, որ մենք կարողանանք գտնել այնպիսի հնարավորություններ, որ անգամ սուղ պայմաններում հնարավոր լինի բավարարել մեր բնակչության կարիքները»:

Отображается файл

Պատգամավորի թեկնածուն անդրադառնալով բնակիչների հետ հանդիպումներին ու նրանց հուզող հարցերի շուրջ քննարկումներին, ասաց. «Մենք մեր բնակիչների հետ հանդիպում ենք ոչ միայն քարոզչության ընթացքում, այլ պարբերաբար: Մեր կապն իրենց հետ հաճախակի է: Տեղաբնակները գալիս ու բազմաթիվ առաջարկություններ ու դիտողություններ են անում, որոնք, ես՝ որպես ԱԺ պատգամավոր, փորձում եմ օրենսդրական նախաձեռնությունների տեսքով կամ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ բարձրաձայնել: Այստեղ բնակվում են մարդիկ, ովքեր պատվախնդիր են, աշխատասեր են, ու ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով փորձում են այնպիսի գործողություններ իրականացնել, որոնք կնպաստեն յուրաքանչյուրին: Այստեղ կա միասնականություն, կա ընտանիքի գաղափար, և դա պետք է պահպանել: Մենք կարծում ենք, որ բարի ավանդույթներն ընտրություններից հետո էլ պահպանվելու են, քանի որ գալու է ապրիլի 3-ը, ու մենք հնարավորություն ենք ունենալու մոռանալ այս նախընտրական թոհուբոհը: Ընտրություններից հետո մարդիկ անցնելու են բնականոն կյանքի ու աշխատանքի, իսկ դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները կան»:

Отображается файл

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular