ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Էլ Նինյոն» 2024 թվականի սկզբին ջրհեղեղներ ու երաշտ կառաջացնի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2023 թվականի վերջին և 2024 թվականի սկզբին ողջ աշխարհում սպասվում են ջրհեղեղներ ու երաշտներ՝ կապված «Էլ Նինյո» (իսպ․՝ El Niño - Տղա) բնության երևույթի ուժգնացման հետ։

Financial Times-ին տված հարցազրույցում գիտնականները զգուշացրել են մարդկությանը։

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (WMO) կանխատեսել էր, որ այս երևույթը կտևի առնվազն մինչև 2024 թվականի ապրիլ։

WMO-ի ղեկավար, օդերևութաբան Պետերի Թաալասի կարծիքով՝ 2023 թվականը կլինի Երկրի վրա ռեկորդային ամենաշոգ տարին, իսկ 2024-ը կարող է ավելի տաք լինել։ Առաջիկա երեք ամիսների ընթացքում գիտնականները ակնկալում են տեղումների ավելացում Հարավային Ամերիկայում, Կենտրոնական և Արևելյան Ասիայում: Կուժեղանան տարերային երևույթները, ինչպիսիք են երաշտներն ու ջրհեղեղները։

«Գլոբալ ջերմաստիճանի հետևողական և կայուն նվազման միակ հույսը կարող է լինել ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը»,- ասել է Կոլումբիայի համալսարանի Կլիմայի և հասարակության միջազգային հետազոտական ​​ինստիտուտի գիտնական Վալտեր Բետգենը:

Հետազոտողն ընդգծել է, որ Խաղաղ օվկիանոսում սառեցման ու տաքացման միտումներն ավելի մեծ ազդեցություն ունեն հասարակածին մերձակա երկրների վրա, սակայն այդ երևույթների հետևանքները համեմատելի չեն ջերմոցային գազերի գլոբալ ազդեցության հետ։

«Էլ Նինյոն» բնական երևույթ է, որի պատճառով հասարակածային Խաղաղ օվկիանոսը տաքանում է նորմալից ոչ ավելի, քան 3 աստիճանով: Հակառակ գործընթացը, երբ այն դառնում է ավելի ցուրտ մոտավորապես նույն ամպլիտուդով, կոչվում է Լա Նինյա (La Niña - Աղջիկ): Այս տերմինները իսպաներենից թարգմանվում են համապատասխանաբար «տղա» և «աղջիկ», և փոխարինում են միմյանց 2-7 տարին մեկ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular