ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում թալանել են «HSBC» բանկի վարչության պետի տունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Նոյեմբերի 13-ին, անձնական ունեցվածքի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը՝ ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի բնակիչ 42-ամյա Սուրեն Մ.-ից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 08:00-ին անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են «Ձոր 2» թաղամասի հասցեներից մեկի կիսակառույց շինության դուռը և այնտեղից գողություն կատարել:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:

Տեղում Սուրեն Մ.-ն ոստիկաններին հայտնել է, որ գողացել են «Ֆոնդիտալ» մոդելի 2 ջեռուցման կաթսա, միջսենյակային դռների փակաները և շինարարական գործիքներ:

Սուրեն Մ.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը աշխատում է «HSBC» բանկի գործատվական վարչության տնօրեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular