ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թեհրանը պատասխանել է ԱՄՆ-ին. Դուք իրավունք չունեք միջամտելու Ադրբեջանի հետ մեր հարաբերություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտելու Բաքվի և Թեհրանի հարաբերություններին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ պատասխանելով ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի հայտարարություններին, թե Կովկասում ուժի կիրառմամբ և Իրանի մասնակցությամբ ստեղծված ցանկացած միջանցք կբախվի Վաշինգտոնի վճռական պատասխանին, գրում է Mehr-ը։

«Կովկասի խնդիրները կապ չունեն ամերիկացիների հետ։ Իրանի և Ադրբեջանի համագործակցությունը տարածաշրջանային իրադարձությունների շուրջ շարունակվում է, և ամերիկացիներն իրավունք չունեն միջամտելու»,- ասել է Քանանին՝ հավելելով, որ «տարածաշրջանային խնդիրներին միջամտելը ոչ մի օգուտ չի բերում ԱՄՆ կառավարությանը, և նրանք պետք է դասեր քաղեն անցյալի փորձից»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular