ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրթական ոլորտում «սպանդ» են իրականացնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ-ում իշխանության բռնազավթումից հետո Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է կրթական ոլորտում հիմնահատակ քարուքանդն ավարտին հասցնելու համար։ Ավելին, այս առիթով ամեն ինչ անում են, որպեսզի աշակերտների շրջանում, իրենց բնորոշմամբ, «արհեստական հայերնասիրությունը» հնարավորինս դուրս գա։ Այս մասին Փաշինյանն ինքը քանիցս ուղիղ տեքստով հայտարարել է, որ «ամեն ինչ անելու են՝ նոր սերնդին ինքնուրույն մտածել ու վերլուծել» սովորեցնելու նպատակով։

Գաղտնիք չէ նաև այն, որ վերջին շրջանում իշխանությունները «ֆուլ» լծված են կրթական ոլորտում, «բարեփոխումներ» ու ֆունդամենտալ ծրագրերի իրականցման գործընթացով։ Աղմկահարույց դասագրքերի մասին շատ է խոսվել, որտեղ ամբողջովին գլխիվայր շուռ է տրված հայոց ամբողջ պատմությունը, բոլորս տեսանք նաև, թե ինչ ցինիզմով ու դեմքի առանց էմոցիոնալ միմիկայով Ժաննա Անդերասյանը հայտարարեց, թե՝ «համակերպվեք իրականության հետ»։

Նիկոլական հակահայության գագաթնակետը դպրոցների պատերը «մաքրելու» անհայրենիք քայլն էր, երբ բոլոր դպրոցների տնօրեններին հանձնարարվել էր պատերից իջեցնել ազգային հերոսների, պատմական կերպարների, զորավարների ու հայրենիքի հետ կապված յուրաքանչյուր պաստառ ու նկար։ Գաղտնի գրիֆով հանձնարարություն էր իջեցվել «դպրոցի պատերը սպիտակեցնել», դե, ոչ պակաս անհայրենիք տնօրեներն էլ հլու-հնազանդ ենթարկվել են հրամանին։

Այս օրերին տեղի է ունենում կրթական «բռնաբարության» հերթական պորցիան․ վերջին մի քանի շաբաթներին ԿԳՄՍ-ից մի քանի խմբեր հատուկ ստուգումներ են իրականացնում, այս պահին դեռևս մարզերի դպրոցներում, ի դեպ, այցերը ընտրողական են՝ հիմնականում այցելում են այն դպրոցներ, որոնց տնօրենները դեռևս չեն անցել «իրենց թրի տակով»։ Ստուգման հիմնական նպատակը վերջերս տեղի ուենցած կրթական ռեֆորմների պրակտիկ իրականացումն է, որտեղ փորձում են հասկանալ, թե ինչքանով և ինչ որակի է կյանքի կոչվում ուսուցիչների վերապատրաստման ժամանակ տրված դոզան։

Մասնավորապես, ուշադրությամբ հետևում են, թե ուսուցիչներն ինչ վարքագիծ ու մոտեցում են ցուցաբերում երեխաներին, ինչ մեթոդաբանությամբ են դասը մատուցում և դասից դուրս ինչ որակի տեղեկատվություն են փոխանցում երեխաներին։ Տարբեր տեղեկությունների համաձայն, այդ այցերից հետո մի քանի դպրոցների տնօրեններ ազատվել են աշխատանքից, իսկ մոտ մեկ տասնյակից ավելի ուսուցիչներ՝ խիստ նկատողություն ստացել։

Ի դեպ, վերջին շրջանում իշխանությունները բավական ինտենսիվ կերպով տնօրենների նշանակման գործընթաց են իրականացնում՝ իրենց մարզային ակտիվի ներկայացուցիչների կանանց նշանակելով դպրոցի տնօրեն (հիմնականում՝ երիտասարդների)։ Սրանք հիմնականում այն հատվածն են, ովքեր առաջին շրջանում պաշտոն չէին ստացել, բայց ընտրություններին և այս ողջ ընթացքում Նիկոլի համար կուրորեն «վիզ են դրել»։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular