ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկին՝ ուկրաինական պատերազմի մասին. սա ֆիլմ չէ, և ամեն ինչ այնքան արագ չի ավարտվի, որքան մենք կցանկանայինք

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայում պատերազմն այնքան արագ չի ավարտվի, որքան մենք կցանկանայինք։ Որովհետև սա ֆիլմ չէ, այլ «ամենօրյա քրտնաջան աշխատանք», որի հետևում կանգնած են ուկրաինացիների և զինվորականների կյանքը, և որը ժամանակ է պահանջում։ Այս մասին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Fox Corporation-ի գործադիր տնօրեն Լախլան Մերդոքի և Fox News-ի լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է նախագահի կայքը։

«Չգիտես ինչու, մարդիկ այս (պատերազմին) վերաբերվում են ինչպես ֆիլմի և ակնկալում են, որ իրադարձություններում երկար դադարներ չեն լինի, իրենց աչքի առաջ պատկերը միշտ կփոխվի, ամեն օր անակնկալներ կլինեն»,- ասաց նա։ 

Բայց, ըստ նախագահի, ուկրաինացիների և ուկրաինացի զինվորների համար պատերազմը «կինոն չէ, դա մեր կյանքն է, դա ամենօրյա ծանր աշխատանք է»։ Իսկ այն ավարտելու համար ժամանակ է պետք:

«Ամեն ինչ չի ավարտվի այնքան արագ, որքան մենք կցանկանայինք, բայց մենք իրավունք չունենք հանձնվելու և չենք անելու դա», - հայտարարել է Զելենսկին: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular