ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ Սամվել Շահրամանյանը, բայց ոչ Գուրգեն Ներսիսյանը. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը հրավիրել է՝ առանց հստակեցնելու նրա պաշտոնը։ Ուղարկված «հրավերի» մեջ նշված չի եղել, որ նա զբաղեցրել կամ զբաղեցնում է ԱՀ նախագահի պաշտոնը, ընդամենը գրել են անուն-ազգանունը։ Արցախի նախագահը բոլոր հիմքերն ուներ՝ մերժելու ՔՊ-ականների հրավերը, սակայն տեղեկություններ կան, որ Շահրամանյանն ինքն ասելիք ունի, դրա համար է գնում նոյեմբերի 24-ի նիստին։

Ուշագրավ է, որ Շահրամանյանին հրավիրում են որպես պատերազմին նախորդած շրջանում ԱԱԾ-ն ղեկավարած պաշտոնյայի, ինչի մասին օրերս հստակեցրեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, սակայն պատերազմի ժամանակ եւ դրանից հետո ԱՀ գլխավոր դատախազ, ապա պետնախարար աշխատած Գուրգեն Ներսիսյանին չեն հրավիրում, որի ձեռքի տակով են անցել պատերազմի վերաբերյալ բոլոր գործերը։

Ինչ վերաբերում է Ջալալ Հարությունյանին, ապա նրա հարցով էլ հանձնաժողովը դեռ կամուկացի մեջ է։ Չնայած Անդրանիկ Քոչարյանը հաստատել էր, որ Շահրամանյանից հետո հրավիրելու են Ջալալ Հարությունյանին, սակայն խնդիրն այն է, որ Հարությունյանի նկատմամբ 44-օրյա պատերազմի ժամանակ ծառայողական անփութության մեղադրանք կա հարուցված, իսկ հանձնաժողովն ի սկզբանե որոշել էր՝ ովքեր անցնում են քրգործով, նրանց «չհարցաքննել»։ Թե ինչու են մտքափոխվել եւ արդյոք կհրավիրե՞ն Հարությունյանին հանձնաժողով, դեռ վերջնական որոշում չկա։

Հիշեցնենք․ ընդդիմությունը կարծում է, որ այս հանձնաժողովի ժամկետն օգոստոսին լրացել է, եւ դիմել են ԱԺ նախագահին, որ դադարեցնի դրա ապօրինի գործունեությունը։ ԱԺ աշխատակազմից տեղեկացանք, որ ստացել են դիմումը, առաջիկայում կպատասխանեն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular