ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. 28-ամյա վարորդը Chevrolet-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին (լուսանկար)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ նոյեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 28-ամյա Անդրանիկ Ու.-ն, իր վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհ փողոցում՝ ժողովրդին հայտնի «Երրորդ մասի շուկա»-ի դիմաց՝ ստորգետնյա անցման մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 66-ամյա Օֆելյա Վ.-ին: Գրել է Shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել «Շենգավիթ» բժշկական կենտրոն:

Մինչ նույն վաշտի ավագ պարեկ Արա Ենոքյանն ու պարեկ Արթուր Կարապետյանը դեպքի վայրում ուժեղացված ծառայություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Շենգավիթի բաժին, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթը տեղի է ունեցել ստորգետնյա անցման վրա ու եթե հետիոտնը փողոցը անցներ ստորգետնյա անցումով, ապա մահվան ելքով վրաերթը տեղի չէր ունենա: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular