ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ծառուկյան» դաշինքն ընտրապայքարի առաջատարն է 40,4% ձայներով. Եվրոպական KOG և "Demokratijos projektai" սոցհարցումներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2017-ի մարտի 27-ին հրապարակված սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք ստացվել են KOG ( Institute for Marketing and Communication Sciences) և "Demokratijos projektai" կողմից, վկայում են, որ «Ծառուկյան» դաշինքն ընտրապայքարի առաջատարն է 40,4% ձայներով՝ գերազանցելով «Հանրապետական» կուսակցությանը՝ 19,4%-ով:
Ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին, ապա ձայները համապատասխանաբար բաշխվել են հետևյալ կերպ. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք՝ 8,7%, ԵԼՔ դաշինք՝ 4,1%, «Հայկական վերածնունդ»՝ 3,9%, «Դաշնակցություն»՝ 3,8%, «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինք՝ 3,15 %, «Ազատ դեմոկրատներ»՝ 1.7 %, «Կոմունիստական» կուսակցություն՝ 0.9 %:
Հարցվածների 15%-ը հրաժարվել է իր դիրքորոշումը հայտնել կամ, առհասարակ, պատասխան չի ունեցել:

Հարցին, թե ում են ամենաշատը վստահում հայ քաղաքական գործիչներից, հարցվածները պատասխանել են՝ Գագիկ Ծառուկյան (71.2%), Կարեն Կարապետյան (29.9%), Սեյրան Օհանյան (25.6%):

Հարցման արդյունքների ներկայացմանը սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Մինդաուգաս Լապինսկասը և քաղաքագետ Մարիուս Կալանտանն ընդգծեցին, որ փոփոխությունն այս ընտրությունների հիմնական թեման է. հարցվածների 77%-ը գտնում է, որ երկրում անհրաժեշտ են փոփոխություններ:

«Մենք խնդրեցինք հարցման մասնակիցներին՝ գնահատել Հայաստանում փոփոխությունների անհրաժեշտության աստիճանը 1-10 բալային համակարգով, ուր 0-ն համապատասխանում է «ոչ մի փոփոխություններ էլ անհարժեշտ չեն» կատեգորիային, իսկ 10-ը՝ «ամեն ինչ պետք է փոխվի» կատեգորիային: 4-3-ը համարում են, որ երկիրն իսկապես զգում է փոփոխությունների կարիք՝ 6-10 բալին համապատասխան, ինչը նշանակում է, որ այն թեկնածուներն են հիմնականում ընկալելի, ովքեր իրենց անձով մարմնավորում են երկրում հասունացած փոփոխությունները»,-իր խոսքում շեշտեց սոցիոլոգ դոկտոր Մարիուս Կալանթան:

Ըստ համապատասխան ուսումնասիրությունների` փոփոխությունների պահանջը միանգամայն տրամաբանական է, սպասելի` կապված նաև Կառավարության գրանցած անբավարար արդյունքների հետ: 6 հարցվածներից 5-ը երկրում առկա իրավիճակը անբավարար է գնահատում: Հարցվածների մոտ կեսը բավարար կամ մասնակի բավարար է համարում միայն երկրի անվտանգությանն առնչվող իրավիճակը, որն, ինչպես հայտնի է, գտնվում է Կառավարության պատասխանատվության տիրույթում:

Հարցվածների 87%-ի կարծիքով` երկրում սոցիալական արդարության մակարդակը զրոյական է կամ չափազանց ցածր, ինչը ևս, պետք է նկատել՝ Կառավարության գործառույթների շրջանակներում է:

Ըստ սոցիոլոգների` հայերը մեծ հույսեր են կապում ընտրությունների հետ, սակայն մինչ օրս ընտրական բուն գործընթացը մնում է խնդրահարույց: Ըստ Մինդաուգաս Լապինսկասի՝ 5 հարցվածից 3-ը կարծում է, որ ձայների հաշվարկը բավական խնդրահարույց գործընթաց է լինելու, որն անմիջական ազդեցություն է ունենալու ընտրությունների վերջնական արդյունքի վրա: Բոլոր թեկնածուների և կուսակցությունների համար այս փաստը պետք է մտահոգիչ լինի:

Սոցիոլոգիական հարցումներն անցկացվել են 2017 թվականի մարտի 8-17-ն ընկած ժամանակահատվածում ՝դեմ առ դեմ սկզբունքով: Հարցումներին մասնակցել է 1000 մարդ, իսկ սխալի հավանականությունը 3%-ի սահմաններում է գտնվում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular