ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժամանակակից աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ճգնաժամն առաջացել է Արևմուտքի պատճառով․ Պուտին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ժամանակակից աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում խորը ճգնաժամն առաջացել է Արևմուտքի գործելաոճի պատճառով։ Հավաքական Արևմուտքը մարդու իրավունքների դոկտրինն օգտագործում է պետությունների ինքնիշխանությունը ոչնչացնելու և աշխարհում սեփական գերակայությունն ապահովելու նպատակով, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ստորագրման 75-ամյակին նվիրված համաժողովի ժամանակ։

«ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը, Եվրոպայի խորհուրդն ի ցույց դրին իրենց կողմնակալությունն ու առկա խնդիրները լուծելու անկարողությունը»,- հավելել է Պուտինը։ 

Նա կարծիք է հայտնել, որ միջզգային հանրությունում արդեն հասունացել է գիտակցումը, որ արմատական փոփոխություններն այս ոլորտում անխուսափելի անհրաժեշտություն են։

«Անհրաժեշտ է ապահովել մարդու իրավունքների իրացման արդարացի մոտեցում, որը հիմնված կլինի փոխադարձ հարգանքի վրա և հաշվի կառնի պետությունների մշակութային և պատմական զարգացման առանձնահատկությունները»,- ասել է Պուտինը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular