ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձանի հարթակից տղամարդն ընկել և մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ նոյեմբերի 21-ին, առեղծվածային դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է  ստացվել, որ «Կասկադ»-ի տակ տղամարդու դի կա: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: 

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության Կենտրոն ենթակայանի թիվ 07 բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նույնպես դժվարանցանելի ճանապարհով հասնելով դեպքի վայր՝ արձանագրել են տղամարդու մահը: 

Փրկարարները մեծ դժվարությամբ դին պատգարակով մոտեցրեցին դիատարին:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տղամարդը ընկել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձանի հարթակից՝ մոտ 80 մ բարձրությունից: Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular