ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացակայող պատգամավորների աշխատավարձից պահումներ կլինեն. Ծառուկյանն աշխատավարձ չի ստանա

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Աշխատանքի չներկայացող Ազգային Ժողովի պատգամավորների աշխատավարձերից պահումներ կլինեն: Այս մասին այսօր` հունիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի այն հայտարարությանը, թե ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը աշխատավարձ չի ստանա` ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման 9-րդ նստաշրջանի նիստերին չներկայանալու համար:

«Բոլոր այն պատգամավորները, որոնք անհարգելի չեն գալիս աշխատանքի, նրանց բոլորի աշխատավարձերից պահումներ են լինում: Դա կլինի Գալուստ Սահակյանը, Էդուարդ Շարմազանովը, թե ձեր նշած անձնավորությունը, աշխատավարձերից պահվում է: Իսկ Գալուստ Սահակյանի գործողությունները, բնականաբար, չեմ մեկնաբանի, որովհետեւ ինքն իմ ղեկավարն է եւ ինքն ամբողջական պատասխանը տվել է»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է, որ ԱԺ նստաշրջանի նիստերին չներկայանալու համար ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանն աշխատավարձ չի ստանա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular