Արյունոտ միջադեպ Թուրքիա-Հայաստան հանդիպման ժամանակ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԵրեկ Անթալիայում ընթացել է մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության Էլիտ-ռաունդի Թուրքիա-Հայաստան հանդիպումը: 26-րդ րոպեին Աթալայ Բաբաջանը բացել է հաշիվը, իսկ երկու րոպե անց տեղի է ունեցել բավական տգեղ միջադեպ:
Թուրք ֆուտբոլիստ Մալիկ Քարահմեթը ակհայտ կերպով հարվածել է մեր հավաքականի ավագ Արսեն Եղիազարյանին:
Կողմերի միջև քաշքշուկ է սկսվել, ինչի հետևանքով խաղը մոտ 5 րոպեով ընդհատվել է: Եղիազարյանի մոտ գլխի հատվածում արնահոսություն սկսվեց: Բուժօգնություն ստանալուց հետո ՀՀ հավաքականի ավագը վիրակապով վերադարձել է խաղադաշտ: 36-րդ րոպեին մեր հավաքականից Կարեն Հովհաննիսյանը գրավել է սեփական դարպասը: